ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի գործարկմանը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետն՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում.
«Միջուկային ֆիզիկայի բնագավառում հիմնաքարային ուսումնասիրությունների հեռանկարներ և միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղային գոյացության հստակ տեղորոշման հնարավորություն. գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը»:
Վարչապետը տեղադրել է նաև տեսառեպորտաժ: