Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել վարժական թռիչքների ժամանակ, սկսվել Է օդաչուի որոնումը: Հուլիսի 25-ին այդ մասին հաղորդել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծ կորել Է կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ Էր իրականացնում գիշերը, եւ այն անհետացել Է ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի Է ենթարկվել եւ ընկել Կասպից ծովը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման եւ փրկման անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել Է հանձնախումբ, որն սկսել Է վթարի պատճառների հետաքննությունը: