Ստիպողական հիպոդինամիան որպես օստեոարթրիթի հետեւանք զգալիորեն ավելացնում է սրտի հիվանդությունների վտանգը: Այս մասին նշվում է Osteoarthritis and Cartilage ամսագրում հրապարակված հետազոտությունում:
Գիտական աշխատանքի շրջանակում վերլուծվել են Շվեդիայի հարավի 45-84 տարեկան 469177 բնակիչների տվյալները:
Գիտնականներն նրանց առողջությանը հետեւել են մինչեւ 11 տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում օստեոարթրիթը ախտորոշվել է 29,189 մարդկանց մոտ:
Պարզվել է, որ ծնկի կամ ազդրի հոդերի օստեոարթրիթով հիվանդները գրեթե 20 տոկոսով ավելի հաճախ են տառապում սրտի քրոնիկ հիվանդություններից եւ սրտային անբավարարությունից: Ընդ որում տվյալ վտանգն ավելացել է օստեոարթրիթի ընթացքում եւ առավել վառ դրսեւորվել ախտորոշումից հետո 9-11 տարիների ընթացքում:
Հետազոտության հեղինակ Մարտին Էնդլունդը (Martin Englund) նշում է. հոդերի ցավի ժամանակ ակտիվությունը նվազում է ճարպակալման հետ հավասար, ավելանում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Այդ կապակցությամբ նա օստեոարթրիթով հիվանդներին ավելի մեծ ակտիվության կոչ է արել՝ մատնանշելով այն, որ ֆիզիկական վարժությունները կարեւոր բաղադրիչ են տվյալ հիվանդության բուժման համար: