-Սիլվեստր Ստալոնեն վաճառել է ֆիլմի արտադրության իրավունքն այն պայմանով, որ նա է հանդես գալու գլխավոր դերում։ Պրոդյուսերները նրան առաջարկել են 150 000 դոլար, որպեսզի նա թույլատրեր դերը հանձնել Ռայան Օ’ Նիլին։ Ստուդիան այնուամենայնիվ համաձայնվել է Ստալոնեի կողմից առաջադրված պայմանի հետ, քանզի ֆիլմի բյուջեն չէր գերազանցում մեկ միլիոն դոլարը։
– Ֆիլմը նկարահանվել է 28 օրում։
– Չնայած պրոդյուսերների բողոքների, Ստալոնեն պնդել է, որ նկարահանվի այն էպիզոդը, որում Ռոկկին մինչ որոշիչ մարտը պետք է իր վախերի և կասկածների մասին խոստովանի Էդրիանին։
– Բոքսի մենամարտի տեսարանը նկարահանել են տասնհինգերորդ ռաունդից, քանի որ այդ էպիզոդում Ստալոնեին և նրա խաղընկերոջը պետք է շատ գրիմ անեին։ Մենամարտը ժամանակագրական առումով վերջից սկիզբ է նկարահանվել, այսինքն դերասանների գրիմը ավելի քիչ է դարձել։
– Ստալոնեն այդ ժամանակահատվածում պատմության մեջ երրորդ դերասանն է եղել, որը նոմինացվել է «Օսկար»-ի միաժամանակ երկու անվանակարգում՝ լավագույն դեր և լավագույն սցենար։ Ավելի վաղ նման պատվի արժանացել են Չարլի Չապլինն ու Օրսոն Ուելս։
– Նկարահանումներին Ստալոնեն իրականում բռունցքներով թակում էր սառեցված մսին։ Արդյունքում նրա մատների ոսկորները հարթ են դարձել և այդպես մնացել են մինչ օրս։
-Որոշ փոքրիկ էպիզոդներում նկարահանվել են նաև Ստալոնեի հայրն ու կրտսեր եղբայրը։ Երկուսի անունն էլ Ֆրենկ է։
– Գացցոյի կերպարը մարմնավորած դերասանը նկարահանումների ժամանակ ասթմայի նոպա է ունեցել և նրան ստիպված տեղափոխել են ինգալյատոր։ Որոշվել է տեսարանը ևս մեկ անգամ չնկարահանել, քանզի շատ բնական է ստացվել։
– Ջոն Էվիլդսենը ցանկացել է ֆիլմն անվանել «Ռոկկի, հասարակ տղա փողոցից»։
– Ստալոնեի անձնական շունը նույնպես նկարահանվել է ֆիլմում։ Տիտրերում նրա անունը Բատկաս Ստալոնե է։
-Ստալոնեն սցենարը գրել է երեք օրում, այն բանից հետո, երբ դիտել է Մուհամեդ Ալիի և անհայտ Չակ Ուեպների մենամարտը։ Ճիշտ է, ի տարբերություն Ռոկկիի Ուեպները չի կարողացել շարունակել մարտը, քանի որ տասնհինգերորդ ռաունդում հայտարարվել է նոկաուտ։