Կարապետյան. «Հայկական գերեզմանների տեղում Ադրբեջանում տներ ու շենքեր են այժմ». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կարապետյան. «Հայկական գերեզմանների տեղում Ադրբեջանում տներ ու շենքեր են այժմ». armeniasputnik.am

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ադրբեջանում հայկական գերեզմանոցների և դրանց վիճակի մասին։

«Ադրբեջանական գերեզմանները մեր հողի պատմությունն են, և մենք չենք կարող դրա դեմ աչք փակել կամ ուրանալ»,-ասել է  հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի` ի տարբերություն հայերի, որոնք չեն վնասել նախկին ադրբեջանական գյուղերի գերեզմանները` ադրբեջանցիները գրեթե ամբողջությամբ պղծել են հայկական գերեզմանները։

«Հայկական գերեզմանները ադրբեջանական տարածքներում զանգվածաբար ոչնչացվել են. կան լուսանկարներ, որոնցում երևում է, որ հայկական գերեզմանների տեղում տներ ու շենքեր են այժմ»,–ասել է Սամվել Կարապետյանը։

Կարապետյանը զարմանում է, որ  մեր ժողովուրդը նույնիսկ պատասխան չի տվել տեսնելով քանդած գերեզմանները, միաժամանակ նշում, որ այդպես ճիշտ է. չպետք է նմանվել ադրբեջանցիներին։

Հուշարձանագետը տեղեկացնում է, որ հայկական հողում պահպանված գերեզմանները նաև փաստացի ապացուց են այն բանի, որ ադրբեջանցիները ոչ թե հարյուրավոր տարիներ են ապրել այդ տարածքներում, այլ 1800–ական թվականներից. նրանց առաջին հետքը գերեզմանոց–հուշահամալիրի տեսքով՝ 1870թ.-ից է։

armeniasputnik.am