
Ֆեյսբուքի օգտատեր Արմինե Տեր-Ղևոնդյանի գրառումը. «Երբ երեխաներս փոքր էին և տանում էի զբոսայգի, ռուսերեն խոսող մայրիկները ունեին շատ «հիմնավոր» արդարացում. «Էս երկրում ռուսերեն է պետք, իսկ հայերեն՝ ոնց էլ լինի կսովորի»:
Դրանից 30 տարի անց թոռնիկիս եմ տանում այգի:
Հիմնականում դայակներ ու մի քանի մամաներ են, որ մեծ մասամբ խոսում են «հայերեն». «Լսում ե՞ս, Կառլոսի՛կ, է՛լ չառիթավորվես, արագի մեջ հավաքվի, գնում ենք»:
Իսկ տատիկները, հատկապես եթե «ինծիլիգենտ»՝ հավատարիմ ավանդույթին խոսում են երեխաների հետ միմիայն ռուսերեն, մեկումեջ անգլերեն բառեր խառնելով: ))))»: