Երջանիկ կյանքի 10 կանոն Էլիզաբեթ Գիլբերտից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երջանիկ կյանքի 10 կանոն Էլիզաբեթ Գիլբերտից

«Ուտել, աղոթել, սիրել» գրքի հեղինակ կիսվել է երջանիկ լինելու իր խորհուրդներով։ Psychilogies.ru կայքը գրում է, որ նա բազմաթիվ անգամ սեփական փորձով հասկացել է, որ կյանքի նկատմամբ իր վերաբերմունքն է իրեն երջանիկ դարձնում։

Պարտադիր չէ անվախ լինել, պարզապես հետաքրքրասեր եղեք

12662965-1-1470146414-650-2650073a45-1-1470217328

Ես խորհուրդ չեմ տալիս անվախ լինել։ Ես հանդիպել եմ այդպիսի մարդկանց. նրանք կամ գիժ են, կամ 3 տարեկան։ Կարծում եմ՝ մենք բնույթով ժատ հետաքրքրասեր ենք։ Հետաքրքրասիրությունը զարմանալի երևույթ է. շատ քիչ ջանքեր ներդնելով՝ կարող ենք անհավանական հաջողությունների հասնել։ Եթե ամեն օր արթնանալով՝ ինքներդ ձեզ հարցնեք, թե ինչ հետաքրքիր բան կարող եք իմանալ, և, եթե ամեն օր մոտենաք ձեր նպատակին նույնիսկ մեկ միլիմետրով, ձեր կյանքն ավելի լավը կդառնա։

Ընկերացեք ձեր վախի հետ

12663265-2-1470144373-650-f9de91d8ef-1-1470217328

Ես կյանքում շատ բաներից եմ վախենում, բայց ստիպված եմ եղել շնորհակալություն հայտնել վախից՝ «Ես հասկանում եմ, որ դուք պաշտպանում եք ինձ, իմ «թիկնապահն եք»»։ Մենք չենք գնահատում այն, որ հենց մեր վախն է պահպանում մեր կյանքը։ Մենք դեռ ողջ ենք, քանի որ որոշակի պահի մեր վախն ասում է մեզ՝ «այս տղայի մեքենան մի նստիր», «մութ գիշերով մի քայլիր դրսում», «ջուրը մի մտիր, դու լավ լողորդ չես»։ Սկսեք ձեր վախին ասել, թե որքան եք գնահատում նրան։ Պետք է ընկերանալ վախի հետ։

Դադարեք որոշակիություն փնտրել

12663165-3-1470147267-650-1ccd54f71a-1-1470217328

Աշխարհում պարադոքսներ և անորոշություններ կան։ Եվ մինչ մենք շարունակում ենք կանոններ փնտրել, մեզ ինքնավստահ չենք զգա։

Ինքներդ ձեր նկատմամբ համբերատար եղեք

12663315-0001-2-1470046417-650-18fe70aeb4-1470217328

Երջանիկ դառնալու համար պետք չէ մեծ ցատկ անել և շատ ուժեր ծախսել։ Դրանում, իհարկե, դրամատիզմ և հետաքրքրող բան կա, բայց այդպիսի բան հաճախ տեղի չի ունենում։ Բոլորս էլ հեշտ ճանապարհ ենք փնտրում։ Բայց ես գիրքս մեկ օրում չեմ գրել։ Մինչ դա անելը ես շատ բանի միջով եմ անցել, շատ արցունքներ են եղել։ «Սպիտակ գծին» հասնելու համար դուք պետք է շտկեք այն ամենը, ինչ պետք է շտկվի։ Դրա համար պետք է զինվել համբերությամբ, ինքներդ ձեզ և ուրիշներին ներելու ունակությամբ, չէ՞ որ փոփոխությունը դժվար բան է։

Երաշխիքների մի սպասեք

12663215-4-1470215739-650-2650073a45-1-1470217328

Մեզնից շատերը չեն համարձակվում ինչ-որ բան սկսել միայն այն պատճառով, որ վստահ չեն վերջնական արդյունքի հարցում։ բայց դրանում էլ իմաստ կա։ Եթե իմանայինք, թե ինչով է ավարտվելու ճանապարհորդությունը, երբեք այն չէիք սկսի։ Իհարկե, անհնար է խուսափել հիասթափությունից, բայց դա ճանապարհի մի մասն է։

«Հրաժարվելը» և «հանձնվելը» նույնը չեն

12662915-5-1470148075-650-1ccd54f71a-1-1470217328

Որևէ բանից հրաժարվելը նշանակում է՝ խոստովանել, որ ինչով զբաղվել եք, հետաքրքիր չէ, կամ դժվար է, կամ ձանձրալի։ Հանձնվել նշանակում է՝ խոստովանել, որ ուժերը սպառվում են, այլևս չես կարող ոչինչ անել։ Ես հաճախ ամաչել եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել ինձ հետ ինչ-որ բանից հրաժարվելու արդյունքում։ Եվ հակառակը, կյանքում տեղի ունեցած լավագույն բաները եղել են այն ժամանակ, երբ ես հանձնվել եմ։ Այդ պահերին ես հասկանում էի, որ աշխարհում ամենաուժեղ մարդը չեմ, և պարզապես լողում էի հոսանքի ուղղությամբ։

Կերտեք ձեր կյանքը, մի եղեք դիտորդի դերում

12662865-0002-1-1470046773-650-18fe70aeb4-1470217328

Գրքերիցս մեկում մարդկանց խորհուրդ էի տալիս գտնել իրենց ստեղծագործական ճյուղերից մեկում։ Նույնիսկ, եթե դուք չեք կարողանում նկարել, մի վախեցեք ինչ-որ բան ստեղծել։ Դա ավելի լավ է, քան պարզապես կողքից հետևել, թե ինչպես է կյանքն անցնում։ Գտեք այն, ինչ ոգևորում է ձեզ, հետաքրքրում։ Մի վախեցեք քննադատությունից, ստեղծագործեք, նկարեք, և այդ դեպքում կյանքն ավելի շատ ուրախություն կպարգևի։

Գտեք ձեր խումբը

12663065-0003-1470046877-650-18fe70aeb4-1470217328

Նման հետաքրքրություններով և խնդիրներով խումբ գտնելը շատ օգտակար կինի։ Այսպիսի խմբերում մարդիկ մոտիվացնում են միմյանց՝ ավելի լավը դառնալ։

Շարունակեք ապրել։ Դժվար է, երբ որևէ բան չի ստացվում։ Բայց ամենասարսափելին հուսահատվելն է՝ »ես այլևս երբեք նման բան չեմ անի», «այլևս երբեք չեմ սիրի»։ Եվ ի՞նչ է մեզ մնում անել մինչև կյանքի վերջ այդ դեպքում՝ սպասել մահվանը և մուծել հարկերը։ Պետք է շարունակել ապրել։

Ճիշտ հարցեր տվեք

12663115-6-1470146311-650-2650073a45-1-1470217328

Ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչ եք ուզում անել, ինչ եք ավելի շատ կամ ավելի քիչ ուզում, ինչն է ձեզ երջանիկ դարձնում։ Ճիշտ հարցեր տվեք։