Դերասանուհի Սիլվի Բարկովան մոտ մեկ տարի Հնդկաստանում լինելուց հետո հայրենիքի ու հարազատների կարոտն առնելու նպատաով վերադարձել է Հայաստան: Հրեական արմատներ ունեցող Հնդկաստան «հարս գնացած» հայ գեղեցկուհուն հանդիպեցի Սարյան փողոցում, որտեղ էլ բնակվում է դերասնուհին: Հենց այս փողոցում է անցել Սիլվիի մանկությունը և հենց այս վայրն էր դերասանուհին ամենից շատ կարոտել Հնդկաստանում լինելու ընթացքում: Ամուսինը դեռևս չի ժամանել Հայաստան, բայց Սիլվին ասում է՝ մոտ ապագայում նա ևս կմիանա իրեն: Ի դեպ, մինչ Սիլվիի հետ զրուցում էինք՝ Սուադինը (Սիլվիի ամուսինը) մի քանի անգամ զանգահարեց. այդ ընթացքում, նույնիսկ, հայերենով զրուցեցինք, բայց ամեն ինի մասին հերթով…
NEWS.am STYLE-ը Սիլվի Բարկովայի հետ զրուցել է դերասանական ուղու, այն Հնդկաստանում շարունակելու, հնդկական ընտանիքում հարս լինելու դժվարությունների, հղիության լուրերի և այն կարոտի մասին, որը նրան բերել է Հայաստան:
– Սիլվի, այսօր համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը քո հնդկական ամուսնությունն է, սակայն մինչ այդ՝ երկար տարիներ արդեն նկարահանվում է իր հայկական սերիալներում ու սիթքոմներում: Արի վերհիշենք՝ ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց: Ինչո՞ւ որոշեցիր դառնալ դերասանուհի:
– Երեք տարեկանից եմ որոշել դառնալ դերասանուհի, ու միշտ վստահ էի, որ հենց այդպես էլ լինելու է: Չնայած սկզբում ասում էի՝ ուզում եմ դառնալ երգչուհի, պարուհի, դերասանուհի, այսինքն՝ առաջին տեղում երգչուհու մասնագիտությունն էր: Վաղ հասակում սկսեցի զբաղվել ժողովրդական պարով, սակայն հետո հասկացա, որ դա իմը չէ, ու ընտրեցի հիփ-հոփ ճյուղը: Ի դեպ, իմ հետևորդները նկատած կլինեն, որ Հնդկաստանում էլ այսօր զբաղվում եմ հնդկայկան դասական պարով:
Նորից վերադառնամ դերասանուհի դառնալու մտքին՝ այո, դա եղել է շատ փոքր տարիքից: Թատերական ինստիտուտը շատ մոտ էր մեր տանը, բայց երբեք չեմ իմացել, թե դա ինչ ինստիտուտ է: Ընդունելության քննություններին մնացել էր 20 օր, երբ ես մտա ինստիտուտ: Այդ օրերի ընթացքում հասցրեցի ռեկորդային քանակությամբ գրքեր կարդալ, բայց դա, իհարկե, դեռ քիչ էր: Մտա այնտեղ և ասացի՝ ընդունեք՝ ընդունեք, եթե ոչ՝ Հայաստանը մեծ դերասանուհի կկորցնի (ծիծաղում է): Նրանք էլ որոշեցին «մեծ դերասանուհուն» չկորցնել (ծիծաղում է):
– Բայց հետաքրքիր է՝ այդ վաղ տարիքում ի՞նչը, կամ ո՞վ էր քեզ ոգեշնչել սիրել դերասանական արվեստը: Մի՞գուցե որևէ ֆիլմ էր տպավորել…
– Երբեք չի եղել, որ որևէ ֆիլմ դիտեմ, հավանեմ, և դրանից հետո որոշեմ դառնալ դերասանուհի: Բայց կա մի ֆիլմ, որի հերոսուհուն ցանկացել եմ կերտել՝ դա Ջուլիետն է՝ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունից: Ֆիլմը դիտել եմ 15 տարեկանում, իսկ 18-ում արդեն այդ դերը կերտելու հնարավորությունն ընձեռվեց ինձ:
Ամբողջությամբ՝ style.news.am