Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանիտինոն 56 տարեկանում առաջին անգամ հայր կդառնա, նա եւ նրա կինը՝ Դանիելան, երեխայի են սպասում: Այդ մասին հայտնել Է զույգը People հրատարակությանը:
Տարանտինոն ամուսնացել Է 2018 թվականի նոյեմբերին իտալացի երգչուհի եւ մոդել Դանիելա Պիկի հետ, նրա համար այդ ամուսնությունը դարձել Է առաջինը:
«Դանիելա եւ Քվենտին Տարանտինոներն ուրախ են հայտնելու, որ իրենք երեխայի են սպասում»,- ասված Է հայտարարության մեջ: Տարանտինոն եւ Պիկը ծանոթացել են 2009 թվականին Իսրայելում:
Ավելի ուշ զույգը բաժանվել Է, բայց 2015 թականին նրանք կրկին սկսել են հանդիպել: 2017 թվականին Տարանտինոն եւ Պիկը հայտնել են նշանադրության մասին, հարսանիքը կայացել Է 2018-ի նոյեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: