Բրիտանացի բժիշկներն առաջարկել են ծննդաբերության ժամանակ ցավի դեմ պայքարելու անսովոր մեթոդ
Advertisement 1000 x 90

Բրիտանացի բժիշկներն առաջարկել են ծննդաբերության ժամանակ ցավի դեմ պայքարելու անսովոր մեթոդ

Բրիտանացի բժիշկներն առաջարկել են ծննդաբերության ժամանակ ցավի դեմ պայքարելու անսովոր մեթոդ: Ծննդկաններին վիրտուալ իրականության մեջ խորասուզելու մեթոդի պիլոտային փորձարկումներն անցկացվում են Քարդիֆում Ուելսի համալսարանին առընթեր կլինիկայում:

The Times-ը հայտնում է, որ եթե ծրագիրը հաջողված համարվի, այն կտարածեն Ուելսի այլ ծննդատներում, իսկ հետագայում՝ նաև Մեծ Բրիտանիայի:

Մասնագետների խոսքով՝ վիրտուալ իրականությունը կարող է միանգամայն փոխարինել ծննդաբերության ժամանակ այնպիսի ցավազրկողների, ինպիսին է, օրինակ, էպիդուրալ անզգայացումը: Այս նպատակով կանայք ծննդաբերության դեռևս առաջին փուլում պետք է հագնեն VR լրակազմ, այնուհետև 7 րոպե տևողությամբ ընդմիջումներով խորասուզվում են վիրտուալ աշխարհի մեջ:

Ուշագրավ է, որ փորձին ներգրավված ծննդկանների թվում առավել հանրահայտ է «հանգիստը» արևադարձային լողափում և «զբոսանքը» բիզոնների հոտի մեջ:

Ավելի մեծ թուլացնող արդյունքի հասնելու համար վիրտուալ իրականության մեջ զբոսանքներն ուղեկցվում են հաճելի և հանդարտ երաժշտությամբ:

med.news.am