Զբոսավար Մարիամ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարտունու պատկերասրահում է գտնվում եզակի նմուշ համարվող ծառի կոճղում պատսպարված խաչքարը: Դա Քարվաճառի տարածքից, որպես վառելափայտ կտրված ու բերված ծառի կտոր է, որի ջարդելուց ի հայտ է եկել խաչքարը:
Մի անգամ պատկերասրահի այցելուներից եղել է մի էքստրասենս, որը նկատել է, որ այդ էքսպոնատը օժտված է որոշակի էներգետիկ դաշտով/հնարավոր է երկար տարիներ խաչքարը մնալով ծառի «կենդանի» օրգանիզմում ձեռք է բերել որոշակի էներգետիկ դաշտ/: Դրանից հետո պատկերասրահ այցելողները ձեռքը հպում են այդ կոճղին ու երազանք են պահումը: Ասում են երազանքը կատարվում է…»: