Գիտնականները նշել են մթերքները, որոնք նպաստում են հաստ աղիքի քաղցկեղի զարգացմանը: Այս մասին հաղորդվել է քաղցկեղի ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայի կայքում:
Ըստ գիտնականների, սնունդը տապակելու ընթացքում բուսական յուղի օգտագործումը հրահրում է աղիներում քաղցկեղային ուռուցքների զարգացումը:
Հետազոտողները նաև պարզել են, որ բուսական յուղի մեջ տապակած սնունդը հանգեցնում է արյունատար համակարգում տոքսիկ տարրերի տարածմանը: