Կենսաբան Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.
«Վարչապետն ասում է՝ փող կա, բայց ծրագրեր չկան, որ ֆինանսավորենք:
Իմ փոքր լաբորատորիան (չորս հոգի) այս պահին իրականացնում է վեց հետազոտական նախագիծ: Դրանցից բացի, շուտով կսկսենք ևս մեկը, իսկ երկու նախագիծ էլ կմնա թղթի վրա մինչև գտնենք ֆինանսավորում: Եթե մեր փոքր թիմը միայն մեկ տարվա մեջ էտքան նախագիծ է ստեղծում ու մի մասն էլ իրականացնում, ոնց կարող է մի հսկա կառավարություն՝ իր սաթելիտային բոլոր կառույցներով, ծրագրերի պակաս ունենա»: