Սոնա Ֆարմանյան. «Դրա իրականանալը մի տեսակ երազ էր թվում… իսկ այսօր արդեն իրականություն է»
Advertisement 1000 x 90

Սոնա Ֆարմանյան. «Դրա իրականանալը մի տեսակ երազ էր թվում… իսկ այսօր արդեն իրականություն է»

Սոնա Ֆարմանյանի հրապարակումը.

«2013 թվականին, երբ Արեգ Միքայելյանը ներկայացրեց աշխատանքային պարտականություններս Վիկտոր Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակի գրասենյակում և ասաց, որ արդեն 3 տարի է ինչ պայքարում է, որ մրցանակային գումարի (այդ տարիններին 500.000 ԱՄՆ դոլար էր) գոնե մի մասը Հայաստանին մնա ու ծառայի աստղագիտության զարգացման համար… դրա իրականանալը մի տեսակ երազ էր թվում… իսկ այսօր արդեն իրականություն է:

Այժմ մրցանակային գումարը կազմում է 300,000 ԱՄՆ դոլար, որից 100,000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետությունում աստղաֆիզիկայի զարգացման համար ըստ հետևյալ նպատակների. 50000 ԱՄՆ դոլարի չափով ՝ գիտական հետազոտությունների աջակցության մրցույթին, 25000 ԱՄՆ դոլարի չափով՝ օտարերկրյա պետություններում ՀՀ գիտնականների գործուղումների ֆինանսավորմանը, 15000 ԱՄՆ դոլարի չափով՝ Հայաստանի Հանրապետությունում գիտաժողովների կազմակերպմանը, 7200 ԱՄՆ դոլարի չափով՝ պետական բուհերում մագիստրոսի ուսումնական ծրագրով ուսումնառող ուսանողների կրթաթոշակներին, 2800 ԱՄՆ դոլարի չափով՝ հանրայնացման համար: