Նախաքրիստոնեական հայ մատենագրության հարցը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նախաքրիստոնեական հայ մատենագրության հարցը

Նախամաշտոցյան, ավելի ճիշտ նախաքրիստոնեական հայ մատենագրության հարցը հայագիտության կարևոր հարցերից մեկն է. քրիստոնեությունից աոաջ հայ ժողովուրդն ունեցե՞լ է ինքնուրույն, իր սեփական գիրն ու գրականությունը, թե դիմել է միայն այլալեզու և այլագիր գրություններին: Այս խնդրում հայագետների մեջ կան տարաձայնաթյուններ. ոմանք ընդունում են, իսկ ոմանք՝ հերքում: Ճիշտ չէ այն կարծիքը, որ լրջմիտ բանասերների մեծ մասը, իրրև թե ժխտում է նախամաշտոցյան հայկական գրի և դպրության գոյությունը։

Իրականամ ընղդունող գիտնականների մեջ կան այնպիսի ականավոր հայագետներ, ինչպիսիքն են՝ Ղ. Ալիշանը, Ա. Գարագաշյանը, ակադ. Մ. Բրոսեն, ակադ. Հ. Մանանդյանը, պրոֆ. Հ. Հյուբշմանը, պրոֆ. Ք. Պատկանյանր, ակադ. Հ. Օրբելին, պրոֆ. Լեոն և շատ ուրիշներ։ Բերենք այդ գիտնականներից մի քանիսի հայտնած կարծիքները.

Ակադ Ն. Մառն իր «Ани» ռուսերեն աշխատության աոաջաբանում գրել է. «Ողջ Կովկասը, ներառյալ նաև Հայաստանը, կուլտուրական են եղել դեռևս ասուրաբաբելական քաղաքակրթույան ժամանակաշրջանում։ Հայաստանում մայրենի լեզվովգրականություն գոյության ուներ մեր թվականությունից դեռևս մի քանի դար աառաջ»:

Հայ Ժողովրդի պատմության լավագիտակ Գարագաշյանն անդրադառնալով նախամեսրոպյան շրջանում Հայկական գրության հարցին անվերապահ գտնում Է, թե «…չէ ճշմարիտ այն, որ ընդհանրապես կը կարծուի, թէ Հայք յառաջ քան գՄեսրոպ չունեիննշանագիր, ուստի և էին անմասն դպրութենէ: Նայելով հանգամանաց հայերէն լեզուին յառաջ,շ քան ղՄեսրոպ՝ անհնար էրյեզուին առանց դպրութեան հասնել յայն աստիճան զարգացման՝ յորում կը գտնենք զնա ի հատոկոաորս երգոց վիպսաանաց, սրոցկատարեալ նմանաթիւն է թարգմանչաց լեզուին»:

«Հայոց պատմության» առաջին հատորում խոսելով Հին Հայկական հեթանոսական մշակույթի մասին,Լեոն եկել է հետնյալ եզրակացության. «Կարելի է, ուրեմն, ավելի մեծ հավանականությամբ ենթադրել, որ Հայկական նշանագրեր գոյություն ունեին հինժամանակներից… որ հայ ժողովուրդը պիտի ունենար իր գրականությունը, այդ թելադրում է ասել և նրա լայն տարածված և ներքնապես զարգացած հեթանոսական պաշտամունքը»։

Նախամաշտոցյան շրջանում հայկական գրի առկայությունը հավանական է համարում նան ակադ. Հ. Մանանդյանը: «Քննականտեսություն հայ ժողովրդի պատմության» երկրորդ հատորում նա գրել է՝ «եվ միանգամայն հավանական կարելի է համարել, որքրիստոնեության սկզբից հենց, ինչպես այդ երևում է աղբյուրների որոշ ակնարկներից, կարող էին փորձ արած լինել ստեղծելուհայերեն դպրություն, գլխավորապես, սեմական լեզուների այբուբենների օգնությամբ հարավային Հայաստանում»։

Ղ. Ալիշանը պատասխանելով այն հարցին, թե նախամաշտոցյան շրջանում արդյոք հայոց գիր և գրականություն եղել է թե ոչ, գրել է. «…հաւանիմբ թէ որ և է կերպով կար գիր մի, բնիկ կամ օտարի, և մանավանդ նշանագիր»։

Արդարությունը պահանջում է ասել, որ այն հարցադրումը, թե Հին Հայաստանում եղել է գիր և գրականություն թե ոչ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև եթե Հայաստանի նախաբնիկները գիր և գրականություն ունեին դեռևս երրորդերկրորդ հազարամյակներում մեր թվականությունից առաջ, ապա հիմք չունենք կարծելու, որ հայ ժողովուրդն էթնիկապես կազմավորվելուց հետո հետադիմեց, մոռացության տվեց իր նախնիների երբեմնի ստեղծած գիրն ու գրականությունը»:

Անհիմն չէ չեխ ականավոր գիտնական Հրոզնու աշակերտ Հ. Ա. Մարտիրոսյանը, որը համարվում է գաղափարագրերի և սեպագրերի լավագիտակ մասնագետ, երբ իր «Սեպագրի կիրառումը մեր նախնյաց մոտ Մ. Մեսրոպէն առաջ» հոդվածում գրում է. «Մեր նախնիները (այսինքն հայերը—Ա, Ա.) երկրորդ հազարամեակի երկրորդ կեսին արդեն սեպագիր կը գործածէին»։

Պրոֆ. Հ. Մարտիրոսյանը ժայռագրությանը նվիրված իր ուշագրավ աշխատության մեջ մատնացույց է անում մի շարք ժայռագիր հիերոգլիֆներ և հանգում հետնյալ հետնության՝ «Վերև բերված հիերոգլիֆները, տասնյակ վերծանված և չվերծանված այլնշանագրերի հետ միասին, ցույց են տալիս, որ նախնադարյան Հայասաանում, սկսած երրորդ հազարամյակից մեր թվականությունիցառաջ, գործ էր ածվում հիերոգլիֆ նշաններ, իսկ հետա֊գայում նաև՝ գրություն»։

Չպետք է մոռանալ, որ Հայաստանը Առաջավոր Արևելքի հզոր և ընդարձակածավալ երկրներից մեկն էր, նա մրցում էր աշխարհակալ այնպիսի պետության հետ, ինչպիսին Հռոմն էր: Նման խոշոր պետության համար անհրաժեշտ էր կազմակերպել ժողովրդից գանձվող հարկերը, դիվանագիտական բանակցություններ վարել, երկրում ներքին կարգ ու֊կանոն սահմանել, առաջնորդել բանակները և այլն։ Իսկ այդ ամենն անկարելի էր իրագործել առանց այդ երկրի ժողովրդին հասկանալի գրի ու գրչության։

Հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ Արտաշեսյան Հայաստանում՝ Տիգրան Մեծի արքունիքում, հովանավորվում էին հույն գիտնականներ և գրողներ (Ամփիկրատես, Մեթրոդորոս և ուրիշներ ):

Հայոց Արտավազդ թագավորը, ըստ Պլուտարքոսի տեղեկության, ճառեր, ողբերգություններ պատմական աշխատություններ է գրել, որոնց մի մասը, ինչպես վկայում է պատմողը, պահպանվելիս են եղել իր ժամանակ։ Իսկ Տիգրան II–ի հիմնած Տիգրանակերտ քաղաքը, ակադ. Հ. Մանանդյանի կարծիքով, հելլենիստական շրջանի այն քաղաքներից մեկն էր, որ «կենտրոն էր դառնալու ոչ միայն միջազգայինառևտրի, արհեստների և արդյունագործության, այև հելլենիստական գիտության, արվեստի ու գրականությանն»։

Նախամաշտոցյան մատենագրության մերժողների առաջ քաշած այն պատճառաբանությանը, որ եթե Արտաշեսյան շրջանում հայերեն գիր լիներ, ապա Տիգրանը, Արտավաղդը և Արտաշեսյան մյուս հայ թագավորներն իրենց դրամները չէին կտրի հունարեն, արդարացի չէ, քանի որ դրամները նրանք կտրել են շրջանառության մեջ դնելու ո՛չ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանից դուրս։ Չպետք է մոռանալ, որ այդ ժամանակ դրամները հունատաառ են կտրել նաև Փոքր Ասիայում, Եգիպտոսում, Պարսկաստանում և հելլենիստական ոլորտի մեշ գտնվող մյուս բոլոր երերներում։

Հեթանոսական Հայաստանի գրի և գրականության հարցը մեծապես կապված է մեհենական մատենագրության հետ։ Ինչպես բոլոր երկրներում, այնպես և Հայաստանում մեհյանները կրոնական կենտրոններ լինելուց բացի, եղել են նաև մշակութային կենտրոններ։ Հայաստանի քրմական դասը պետք է, որ ունեցած լիներ արարողական բովանդակությամբ գրքեր, տոմարական հաշվումների համար ուղեցույցներ, օրենսգրքեր և այլն։

Բարեբախտաբար, միջնադարյան հայ պատմիչների մոտ պահվել են միջանկյալ տեղեկություններ, որոնք նկատելիորեն փաստում են նախամաշտոցյան շրջանում հայոց գրի և մատենագրության գոյությունը։ Նշենք նրանցից մի քանիսը։

Հեթանոսական հայկական աստվածների պանթեոնում պաշտվել է Տիրը, որը համարվել է դպրության և արվեստի աստված։ Ենթադրելի է, որ այս աստծու, մեհյանը գտնվել է Զվարթնոցի մոտակայքում։ Ագաթանգեղոսը Տիր աստծու մասին հետևյալ ուշագրավ տեղեկությունն է հաղորդում, «Ապա ինքն իսկ թագաւորն (նկատի ունի Տրդատը) խաղայր գնայր ամենայն զօրօքն հանդերձի Վաղարշապատ քաղաքէ՝ երթալ յԱրտաշատ քաղաք, աւերել անդ զբագինսն Անահտական դիցն, և որ յԵրազամոյն տեղիսն անւանեալ կայր։ Նախ դիպեալ ի ճանապարհի երացացոյց երազահան պաշտաման Տրի դից, դպրի գիտութեան քրմաց, անուանեալԴիւան՝ գրչի Որմզդի, ուսման ճարտարութեան մեհեան»։

Տիրը համապատասխանում է եգիպտական Թոթ և հունական Հերմես աստվածներին: Տիր աստծու անունը ժողովրդի հիշողության մեջ մնացել է «Գրող» աստծու անունով «գիր անող» աստծու իմաստով: Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրի աստված, նա անպայման ունեցել Է գիր:

Հայագետներից ոմանց արած այն առարկությունը, թե Ագաթանգեղոսի մոտ Տիր աստվածը հիշված է որպես Որմիզդ աստծու դպիր, իսկ Որմիզդը պարսկական Ահուրամազդան է, հարցի էությունը չի փոխում։

Պատմահայր Խորենացու մոտ տեղեկություն կա այն մասին, որ հին Հայաստանում (Դարանաղյաց Հանի, resp. Անի) գոյություն է ունեցել մեհենական արխիվ, և նա այդ արխիվում պահվող պատմական մի աշխատությունից, որի հեղինակն է եղել Օղյումպ քուրմը, օգտվել Է։ Խոսելով հայոց Արտաշես թագավորի վերաբերյալ իր բերած տեղեկությունների մասին, նա գրում է «Եւզայս մեզ ստուգապէս պատմէ Ողիւմպ քուրմն Հտնւոյ, գրող մեհենանական պատմութեանց, և զայլ բազում գործս ղոր ասել կայ մեզառաջի, որում և . Պարսից մատեանքն վկայեն և Հայոց երգք վխպասանաց»։

Պրոֆ. Սարգսյանը հանգամանորեն քննելով Արտաշեսի մասին Օղյումպ քուրմի մասին պատմահոր այս և համաբնույթ մյուս տեղեկությունները, որոնք պահվել են աղբյուրներում, եկել է հետևյալ եզրակացության. «Խորենացու մոտ հանդես եկող և նրա կողմիցՕղյումպ քուրմին վերագրվող՝ Արտաշես թագավորի պատմությունը իրապես Արտաշես Աի պատմությունն է, և այն էլ ունի հավաստիու ճշմարտացի լինելու բոլոր նշանները։ Այստեղից էլ իր հերթին, բխում է նրա վավերականության, այսինքն իսկապես մի հին ուճշմարտապատում հեղինակի գրչին պատկանելու, ու քանի որ Խորենացին այդ հեղինակին անվանում է Օղյումպ քուրմ, ուրեմն և հենցՕղյումպ քուրմի գրչին պատկանելոլ մասին եզրակացությունը»։

Անիի (Հանիի) մեհենական արխիվին պատմահայրն անդրադառնում է մի այլ կապակցությամբ ևս։ Նա պատմում է, որ Բարդածան անունով մի ասորի քրիստոնյա գալիս է Հայաստան քրիստոնեություն քարոզելու, բայց հաջողություն չի ունենում։ Այնուհետև նա մտնում է Անիի մեհենական արխիվը, այնտեղ մի աշխատություն թարգմանում ասորերեն, իոկ հետագայում ասորերեն բնագիրը թարգմանվում է հունարեն, որից և օգտվել է Խորենացին և նշում է այդ մասին: Անհրաժեշտ ենք համարում բերել Խորենացու իրեն իսկ խոսքերը, «Ջրուցէ մեզ զայս Բարդածան, որ յԵդեսիայ։ Քանզի նա յաւուրս Անտոնինոսի վերջնոյ՝ երևեցաւպատմագրող եկն նա այսր, որպէս դի աշակերտել զոք կարասցէ ի խուժ հեթանոսացս. և իբրև ոչ ընկալեալ եղև՝ եմուտ նա յամուրնյԱնի, և ընթերցեալ զմեհենական պատմութիւնն, որում և զգործս թագաւորւացն, յաւելլով իւր և որ ինչ առ իւրեաւն, և փոխեացզամենայն ի լեզու ասորի, որ և ապա անտի յեղավ ի յոյն բան։ Յորում պատմէ ի մեհենիցն պաշտամանց՝ վերջին Տիգրանայ արքայի Հայոց…Յայսրմ պատմութեն է առեաւ մեր երկրորդեցաք քեղ ի թագաւորութենէն Արտաւաղդայ մինչև յարձանն Խոսրովու»։

Չորրորդ դարում օտար լեզուներից Հայաստանում քաղաքացիություն ունեին հունարենը և ասորերենը։ Եթե հայ հեթանոսական մեհենական արխիվից Բարդածանի վերցրածը ո՛չ հունարեն էր և ո չ ասորերեն, ապա մնում է ենթադրել, որ նա գրված պետք է լիներ տեղական լեզվով՝ հայերեն։

Հեթանոսական Հայաստանում գրի և գրականության առկայության ՝օգտին վկայող մյուս փաստը հայերեն զարգացած գրական լեզվի առկայությունն է, որը պատրաստի ձևով ժառանգեց Մաշտոցյան դպրոցը: Անժխտելի է, որ հինգերորդ դարի գրական լեզուն քերականորեն արտակարգ օրինաչափված լեզու է եղել և ունեցել է հարուստ բառապաշար։ Բավական է մատնացույց անել այն փաստը, որ 5րդ դարում ասորերեն և հունարեն բնագրերից հայերենի է թարգմանվել Աստվածաշունչը։ Ընդ որում, թարգմանությունը կատարվել է այնպիսի ճշտությամբ ու հարուստ լեզվով, որ եվրոպական հայագետներն այն կոչել են «թագուհի թարգմանութեանց»։ Լեզվի հարստությունը, ոճի շքեղությանը, ճարտասանական բարձր արվեստը հատուկ են հինգերորդ դարի բոլոր հայկական ինքնուրույն և թարգմանական աշխատություններին։ Եթե հայկական գրական լեզուն սկիզբ առներ հինգերորդ դարից անկարելի էր որ՝
Ա. տարբեր վայրերում ապրող և ստեղծագործող հեղինակների աշխատությունները միասնական քերականական մշակված ձևեր ունենային,
Բ թարգմանությունների ժամանակ հարկադրված չլինեին բնագրերի լեզվից մեծ թվով օտարաբանությոլններ փոխ առնել,
Գ. ինքնուրույն աշխատությունների մեշ քննարկեին ճարտասանական և փիլիսոփայական այնպիսի բարդ հարցեր, ինչպիսին հանդիպում ենք Եզնիկ Կողբացու մոտ։
Նախամաշտոցյան հայ գրի և դպրության գոյության մասին ունենք մատենագրական մի շարք տեղեկություններ, որոնցից մի քանիսն անհրաժեշտ ենք համարում բերել այստեղ։

Փիլիստրատոս անունով մի հույն հեղինակ, որն ապրել է մեր թվականության երրորդ դարում, իր «Վարք ԱպպողոնիոսՏիվանացւոյ» աշխատության մեջ հաղորդում է, որ Տավրոսի լեռներում մի հովազ են բռնել, որի վզին եղել է ոսկյա մի մանյակ, իսկ մանյակի վրա հայերեն տառանիշներով գրված. «Թագավոր Արշակ Նյուսիա աստուծոյ» Մենք չգիտենք՝ խոսքը ո՞ր Արշակիմասին է, ինչու՞ այդ մանյակը կախված եղել հովազի վզից, բայց որ գրության մեջ որոշակի ասվում Է, թե մանյակի վրա հայերեն է գրված եղել, կասկածելու տեղիք չի տալիս։

Պրոֆ. Հ. Աճառյանը, որի կարծիքով նախամաշտոցյան շրջանում հայոց բանավոր գրականությունը հայերեն էր, իսկ գրավոր գրականությունը պարսկերեն, հունարեն կամ ասորերեն, առաջ է քաշում այն հակաթեզը, թե «Արշակ եթե իրոք պատմությունըճշմարիտ է ավելի պարթև թագավորի մը անունն ըլլալու է այն մակագրությունն ալ ավելի պահլավերեն նշան թե հայերեն»։

Սակայն, եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ հույն հեղինակը իրոք շփոթել է և պահլավերենը հայերեն կարծել, ապա այդ ևս ինքնին հաստատում է հայկական գրի առկայությունը՝ պետք է ենթադրել ուրեմն, որ հայկական գրությանը երրորդ դարում այնքան էր տարածված, այնքան էր հանրաճանաչ, որ այլալեզու գրությունը շփոթում և հայերեն էին կարծում։

Հիպողիտես Հռոմեացի նշանավոր մատենագիրը Աղեքսանդր Սևերիոսի թագավորության 3րդ տարում, այսինքն՝ 234—235 թվականներին գրած աշխատության մեջ, առանձին գլխի տակ թվարկել է այն ժողովուրդներին., որոնք գիր և գրականություն ունեն։ Նրա մոտ ասված է «Սրանցից (այսինքն՝ իր թվարկած հին ժո ղովուրդներից-Ա. Ա), որոնք դպրություն ունեն, հետևյալներն են. եբրայեցիները, լատինացիները, որով և հռոմայեցիներն են վարում, սպանացիները, հույները, մարերը և հայերը»:

Հիպողիտեսի «ժամանակագրության» վավերականության մասին կասկածներ չեն եղել։ (Գտնված է հեղինակի կիսանդրին՝ իր աշխատությունների ցանկով, ուր հիշված Է նաև «Ժամանակագրոլթյուն»–ը)։

Եթե երրորդ դարի հույն հեղինակը այսպիսի տեղեկություն Է հաղորդում հայկական դպրության մասին, ապա, կարծում ենք, այն կասկածի ենթարկելու հիմքեր չունենք։

Նախամաշաոցյան գրի և գրականության մասին են խոսում նաև չորրորդ դարում հայկական մատենագրական երկերի առկայության մասին եղած տեղեկությունները։

Ակնարկումներ կան, որ Մաշտոցյան դպրոցի Աստվածաշնչի թարգմանությունից առաջ գոյություն Է ունեցել IV դարի հայերեն թարգմանություն, որի թարգմանիչն է համարվել Գրիգոր Լուսավորիչը։

Յոթերորդ դարի մատենագիր ԹեոդորոսՔոթենավորը Մայրադոմեցոլ դեմ դրած մի ճառում մեղադրում է վերջինիս, որ նա և նրան հետևողները թշնամաբար են տրամադրված դեպի ավետարանի առաջին կամ հնագույն թարգմանությունը (մեկնությունը) կատարված Լուսավորչի ձեռքով։ Նա գրում Է. «Արդ, կաճառք բանիցն յուզեալ դարձեալ վիճաբանին։ Եռակի ճառագրեալ աւետարանական տառիցն պատմութիւնք անմիաբան ի միմեանց– գտան, յորոց զմինն ընտրեալ գովեսցուք, և ղմինն հերքեալ արտաքսեսցուք ի սրբումն կոչարանէ։ Քանզի բազմերգելին Գրիգոր, առաքելաքարոզ նահատակն Քրիստոսի, զամենայն աւետարանական պիտառութիւնսն ճառագրեաց՝ զոր ինչ յաղագս աստուծոյ բա նի տնօրինական կիրառութիւն պիտառէր»։

Աստվածաշնչի և եկեղեցական կանոնական նման գրականության գոյությունը չորրորդ դարում առավել հավաստի կդառնա, եթե նկատի ունենանք, որ հեթանոսությանը փոխարինելու եկած նոր կրոնի քարոզիչները պետք է որ գրեին, ժողովրդին բացատրեին (քարոզեին), թե ի՞նչ գաղափարներ է առաջադրում նոր կրոնը, ո՞վ է Քրիստոսը, ի՞նչ է ասել նա, ինչ տոներ պետք է առնվեն ե՞րբ և ինչո՞ւ և այլն։

Որ չորրորդ դարում իրապես գոյություն է ունեցել հայկական գիր, այդ մասին որոշակի տեղեկություն է հաղորդում ՂազարՓարպեցին։ Նա, դատապարաելով Մաշտոցի գրեր ստեղծելուց առաջ եկեղեցիներում ասորերեն արարողություն կատատելու փաստը, մատնացույց է անում հայկական նշանագրերի գոյությունը. «…մանաւանդ թէ գոն նշանագիրք հայերէն լեզուոյս, որով հնար է ինքեան ձայնիւ, և. ոչ մուրացածոյ բարբառով, շահեր զոռիս արանց և կանանց առհասարակ յամենայն եկեղեցիս բազմութեանն»։

Հայ մատենագրության գոյությունը IV դարում ապացուցվում է նաև տոմարական մատենագրությամբ։ Այդ մասին հանգամանորեն կխոսվի իր տե֊ղում, բայց այժմ, նախամաշտոցյան մատենագրության կապակցությամբ, հետևյալը կարելի է ասել։ Մինչև 325 թ. քրիստոնյա ժողովուրդները չունեին իրենց տոմարը և առաջնորդվում էին եբրայական տոմարով։ Նիկիայի ժողովում որոշում ընդունվեց կազմել «սեփական» տոմար։ Կարճ ժամանակների համար քրիստոնյա տոմարագետները կազմեցին զատկացանկեր՝ մինչև որ 353 թ,: Անդրեաս Բյուզանդացին կազմեց իր նշանավոր 200ամյա զատկացանկը, որով առաջնորդվեցին բոլոր քրիստոնյա ժողովուրդները, այդ թվում՝ նաև հայերը։

Վերջերս մեզ հաջողվեց հայտնաբերել այդ զատկացանկի որոշ հատվածներ հայկական թարգմանությամբ, որը հին հայկական թարգմանական մատենագրության եզական գործերից մեկն է։ Ահա այդ հատվածներից մեկի մեջ տեղեկություն է տրվում գարնանային գիշերահավասարի ժամանակի մասին։ Այնտեղ ասված է, «Արդ՝ սկիզբն հասարակելոյ տուընջեան և գիշերոյ ըստ թուոց եգիպտացլոցնի ԻԴ (24) և Դ (4) ամսոյն լինի, որ անուանեալ կոչի պեմենովթ, որ դայ կշիռի ըստ թուոյն անդիոքացւոց ի ԻԵ երորդումն դիւստրոս ամսոյն, այսինքն մեհեկանի»:

Տոմարական մանրամասնությունների մեջ չմտնելու համար ասենք միայն, որ գարնանային գիշերահավասարը եգիպտական անշարժ տոմարով լինում է պեմենուիթ ամսի 24ին (հռոմեական մարտ ամսի 20ին), որը, տվյալ դեպքում, համապատասխանության մեջ է դրված հայկական մեհեկանի հետ։ Տոմարական անվիճելի հաշվումներով, մեհեկանը եգիպտական pեմենովթ ամսվա հետ 381 թվականից հետո զուգահեռվել չէր կարող։ (Գիշերահավասարը հայկական շարժական տոմարով 353 թ. եղել է մեհեկանի 24ին, սակայն չորս տարին մեկ օրով նահանջման հետևանքով, մեհեկան ամսի վերջին օրը եղել է 381 թվականին)։

Հետևապես տոմարական այդ բնագիրը գրվել է 381ից առաջ։

Թե ինչ տառերով է գրված եղել Անդրեասի մեզ հասած հայկական բնագրի հատվածները, դժվարանում ենք ասել, բայց որ այդ բնագիրը հարմարեցված է եղել հայկական տոմարի հետ՝ հայ իրականության մեջ օգտագործելու համար, անվիճելի է։

Անդրնաս Բյուզանդացին իր անշարժ տոմարի համար հիմք է ընդունել հուլյան անշարժ տոմարը՝ դարագլուխ վերցնելով Դիոկղետիանոսի թվականը, որի սկիզբն էր 284 թ. օգոստոսի 29ը։ Հայերը ևս ընդունած են եղել տոմարական այդ համակարգը և ամանորը սահմանել օգոստոսի 29ը, սակայն չորս տարին մեկ օրով առաջ շարժվելով, դուրս են եկել անշարժ տոմարի զուգավորությունից, և 428-431 թվականներին, որ Մաշտոցի դպրոցի ստեղծագործության բեղուն շրշանն էր, հայկական ամանորը հասել էր օգոստոսի 11–ին, մի ամսաթիվ, որը հետագայում ընդունեց և անշարժ ամանոր սահմանեց Հովհաննես Իմաստասերը 1084 թ.։

Եվ այսպես, Անդրեաս Բյուղանդացու տոմարական զատկացանկից պարզվում է, որ հայերը չորրորդ դարում ունեցել են հունականից և ասորականից տարբերվող շարժական տոմար, որը մի նոր ապացույց է հայկական մատենագրության առկայության չորրորդ դարում։

Ի վերջո, նախամաշտոցյան շրջանում հայոց դպրության գոյության օգտին է խոսում նաև դպրության հետ կապված տերմինների քննությունը։

Այսպես, օրինակ, «կարդալ» գրաբարում նշանակում Է ոչ միայն «ընթերցել», այլև «հմայել», «համարել», իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, կապված են վաղընջական ժամանակների պաշտամունքի հետ։ Բարբառներում պահպանվել է երբեմնի նման հասկացողության վերապրուկը։ Կեսարիայում կախարդները հորջորջվում են «կարդացող», իսկ այլոլր գործածական Է «գրբացը», որ նույնպես առնչվում Է «գիր» տերմինին։

Հարց է առաջանում, եթե նախամաշտոցյան դպրություն իրոք եղել է, ինչու՞ ոչ մի նմուշ կամ պատառիկ մեզ չի հասել։ Հարկավ, դրանում առեղծվածային շատ բան կա, բայց այդ զարմանալի չէ, քանի որ դարեր են անցել, ժողովուբդներ են անհետացել Հին Արևելքում՝ առանց հետք թողնելու, քաղաքներ են կորել, որոնց տեղերն այժմ փնտրում ենք, մի թե չէր կարող անհետ վերանալ և վաղ շրջանի հայոց դպրությունը։ Պատմությանը նման իրողություններ հայտնի են. ուր է մեր հարևան աղվան ժողովուդի գրականությունը, որն ստեղծվել է համեմատաբար ավելի ուշ շրջանում՝ 5րդ դարում, ինչո՞ւ նրանցից որևէ նմուշ չի հասել, եթե չհաշվենք նորերս հայտնաբերված վիմագիր մփ քանի արձանագրությունները:

Պետք է նկատի ունենալ նաև, որ նախամեսրոպյան, այսինքն՝ հեթանոսական հայկական դպրությանը կործանարար հարված հասցրեց քրիստոնեությունը: Ըստ պատմիչների վկայության, Տրդատն իր զորքի գլուխ անցած, Լուսավորչի հետ միասին, քանդում, ավերում էր հեթանոսական մեհյանները և դրանց տեղերում քրիստոնեական վանքեր, եկեղեցիներ կառուցում։ Այսպես, Ագաթանգեղոսը պատմում է. «Ապա յինքն իսկ թագալորն խաղայր գնայր ամեն այն զօրօքն հանդերձ ի Վաղարշապատ քաղաք» մեհյաններ քանդելու։ Արտաշատի ճանապարհի վրա նրանք նախ Տիր աստծու տաճարը «քակեալ աւերեալ քանդեցին», Արտաշատում՝ «ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դղրդեալ տապալեցան», Թոդանում՝ «սպիտակափառ» կոչվող Վահագնի տաճարը «կործանէին, և զպաակերն նորին փշրէին», Երիզա ավանի մեհյանում փշրում են Անահտի արձանը և այլն։

Հին հայ պատմագիրները, պիտի կարծել, նախամեսրոպյան դպրության փաստը լռության են տալիս, որովհետև նրանք, որպես քրիստոնյա մատենագիրներ, նպատակ ունեն հեթանոսական շրջանը ներկայացնել բարբարոսական շրջան։ նրանք հակված են վկայելու, թե Հայաստանում հեթանոսական շրջանում տիրում էր անգիտությունն ու խավարը, ե քրիստոնեությունն էր, որ եկավ լուսավորելու մեր ժողովրդին։

Վաղ քրիստոնեական եկեղեցին հատուկ օրենքներ էր սահմանելի աղվեսադրոշմ դնել այն մարդու ճակատին, որը կմեղադրվի աղանդավորության մեջ, կտրել այդպիսիների ձեռքի և ոտքի ջլերը։ Նման դաժանության պայմաններում այլևս անկարելի էր հեթանոսական որևէ բան պահել։

Հարց է առաջանում, եթե իրոք եղել են նախամաշտոցյան գրեր, ապա ի՞նչ տեսակի գրեր են եղել նրանք գաղափարագրեր, սեպագրեր, թե ներկայիս գրի այլ տեսակներ։ Այս հարցին հայագիտության մեջ տարբեր պատասխան է տրվել։

Պրոֆ. Ք. Պաականյանը գտնում է, որ Մեսրոպ Մաշտոցից առաջ գործ են ածվել դանիելյան կոչվող գրերը, որոնք, ինչպես հայտնի է, բերվեցին Վռամշապուհի ցուցմունքով և Մաշտոցի դպրոցում երկու տարի (կամ երկու ամիս) պարապեցին նրանով։ ՄովսեսԿաղանկաավացու «Պատմության» թարգմանության ծանոթագրություններից մեկում պրոֆ. Պատկանյանն այս մասին հետևյալն է գրում. «Ճիշտ է այն կարծիքր, որի համեմատ Մաշտոցը ոչ թե գտավ հայկական այբուբենը, այլ արդեն եղածը, բայց ընդհանուրիկողմիը չօգտագործված դանիելյան հայկական այբուբենը կաւոարելագործեց»։

Նույն կարծիքն են հայտնել նաև ակադ. Մ, Բրոսեն, պրոֆ, Հ. Հյուբշմանը, Լ, Մելիքսեթ–Բեկը և ուրիշներ։ Կորյունը՝ Մաշտոցի աշակերտը, դանիելյան գրերի ծագման մասին խոսելիս, հետևյալ տեղեկությունն է տալիս։ Այդ գրերը, ասում է նա, «Յայլոց դպրութեանց թաղեալ և յարուցեալ դիպեցան», այսինքն՝ «ուրիշի դպրություններից թաղված ևհարություն առած գտնվեցին»։

Բնագրային ուսումնասիրությունները պարզել են, որ վերև բերված Կորյունի բնագրում գրչական երկու սխալ գոյություն ունի. «թաղեալ» բառն ուղղվում է «քաղեալ» և «յարուցեալ»–ը՝ « յանկուցեալ» , որով բոլորովին այլ նշանակություն է ստանում այս նախադասությունը: Նոր իմաստով այն կարելի է թարգմանել՝ դանիելյան գրերը «քաղվածէին այլ դպրությունից և հարմարեցված», այլ խոսքով ասած հայկական գրեր չէին։ Ինչ վերաբերում է մաշտոցյան գրերի ծագման հարցին, ապա անվիճելի է, որ նրանք ինքնատիպ գրեր են, ստեղծված մասնավորապես իր ժամանակի ամենից զարգացած հունական գրերի ձևով և սկզբունքով։ Այսպիսով, հին հայկական գրերը դանիելյան գրեր համարելու վարկածը չի հիմնավորվում։

Մկրտիչ էմինն իր «Об армянском алфавите» խորագրով հոդվածում այն կարծիքն հայտնել, որ Մաշտոցից առաջ Հայաստանում գործ է ածվել հիերոգլիֆ գրություն, որի նշանագրերի մի մասը մնացել է քերականական բովանդակությամբ ձեռագրերու՝ «Նշանագիրք իմաստնոց» ընդհանուր վերնագրի տակ: Հ. էմինը այդ նշաններից 84ը հրատարակել է նշված հոդվածի հավելվածում։ Այդ նշանագրերը հետագայում հրատարակել են ուրիշները:

Հանգուցյալ պրոֆ. Հ. Աճառյանը հանգամանորեն ուսումնասիրելով հայկական ձեռագրերում ընդօրինակված այդ նշանագրերը, ցույց է տվել, որ նրանց մեջ կան այնպիսիք, որոնք ստեղծված են ուշ դարերում մաշտոցյան գրերի հիման վրա: Տարիներ առաջ մենք ևս բաժանել էինք Աճառյանի այս կարծիքը, սակայն հետագայում մեզ հայտնի դարձավ «Նշանագիրք իմաստնոց» այնպիսի մի ցանկ, որի պարունակած նշանագրերի մեջ մեծ թիվ են կազմում գաղափարանշանները և զգալի տարբերվում են «Նշանագիրք իմաստնոցի» մյուս՝ Կիլիկյան ցանկում եղածներից։

Հետագայում մենք վերանայեցինք մեր նախ֊կին տեսակետը և հնարավոր համարեցինք, որ ցանկի որոշ գաղափարանշաններ կարող են լինել հայ մեհենական գրության նշանագրերից ։

Այս մասին մանրամասը կխսվի «Նշանագիրք իմաստնոց» գլխում։

Ակադ. Հ. Օրբելին ենթադրում էր, որ հայկական ներկա գրերից առաջ Հայաստանում գործ են ածվել արամեական նշանագրերը։ Նրա կարծիքով, Սևանա լճի մոտ գտնված արամեական երկու արձանագրությունները գրված են արամեական գրերով, բայց հայերեն լեզվով։ Գտնված այդ երկու արձանագրությունները, գրում է նա, որոնք «գրված են արամեական նշանագրերով, պիտիկարդացվի հայերեն»։

Նշված արձանադրությունների վերծանությունը, սակայն, չհաստատեց մեծանուն ակադեմիկոսի ենթադրությունը, պարզվեց, որ և գիրն է անրամերեն, և լեզուն։

Ենթադրություններ են եղել, որ նախամաշտոցյան կարող է լինել մի քանդակապատկերի պարունակած գրությունը, որ հրատարակել է Գ. Լևոնյանը։ Քանդակապատկերում երևում է պատվանդան վրան դրված եզանգլուխ, որը լիզում է իր կաշին։ Պատվանդանի երկու կողմերում պատկերված է մի թագավոր և մի թագուհի, որոնք երկրպագում են եզանը։ Նրանց ձեռքում կան կապուկներ, որ նվեր են բերել աստծուն։ Թագավորի և թագուհու կողքերին շարված են իրենց վեց երեխաները։ Չորս փոքրիկ կճուճներ դրված են արկղաձև պատվանդանի վրա։

Ահա այս քանդակապատկերի ներքին կողմում բերված է երկու տող դրություն, որի տառերի մեծ մասը հայերեն է։ Պարզ կարելի է տեսնել ուղղագիծ դրված մեծատառ «Ա», «Մ» «Ս» տառերը ու անծանոթ այլ տառեր։ Եզան պաշտամունքը, թագավորի առկայությունը հիմք են աալիս կարծելու, որ այդ գրերը կարող են և լինել հայկական հեթանոսական շրջանի։ Սակայն հնագրական մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ այն կեղծիք է. կեղծարարը, ինչպես երևում է, չի իմացել, որ հին հայկական գրերը ուղղագիծ ձև չունեն, և այդ էլ մատնում է իրեն։

Ենթադրություններ են եղել նաև մեհենական գրության նմուշ լինի Ցոլակերտի (Դաշբուռունի) քառաժայռի վրա քանդակված նշանագրերը, որը հրատարակել է պրոֆ. Խ. Սամուելյանը։

Այդ նշանագրերն իրենց ձևերով շատ են նմանվում Սյունքրի ժայռապատկերներին։

Մենք այն կարծիքն ունենք, որ Հայաստանում նախաքրիստոնեական շրջանում գոյություն է ունեցել մեհենական մատենագրություն գաղափարագիր նշանագրերով։ Դարեր շարունակ Հայաստանում գործ է ածվել այդ գիրը և նրանով ստեղծվել հին հայկական մատենագրությունը։ Քրիստոնեությունը Հայաստանում պաշտոնական ճանաչում գտնելուց հետո վերացվել է մեհենական դպրությունը և ասպարեզ տրվել հունական և ասորական նշանագրությանը։

Նախամեսրոպյան շրջանի Հայաստանում եղել է դպրոց և մատենագրություն։ Այդ անվիճելի է։ Փավստոսը վկայում է, որ Ներսես Մեծը (353—373 թթ.) դպրոցներ էր բաց անում Հայաստանում, ուր դասավանդում էին հունարեն և. ասորերեն (հավանական է՝ հունարեն և ասորերեն տառանիշերով), «Կարգէր ի տեղիս տեղիս դպրոցս յունարէն և ասորերէն գաւառսՀայոց»։

Մեր ընդդիմախոսներից ոմանք իրենց աշխատությունների մեջ անարդարացի քննադատել են մեզ, որ իբրև, թե մենք խոսելով նախամաշտոցյան մատենագրության մասին, ասել ենք, որ այն «շատ զարգացած է եղել»:

Իրականում, մեր գնահատականը նախամաշտոցյան մատենագրության մասին եղել է չափավոր։

Ավելորդ չենք համարում բերել տարիներ առաշ մեր տված գնահատականը «Նախամեսրոպյան հայկական գրականության հարցը» հոդվածից, որը հաճախակի հղում են մեր քննադատները. «Համարձակ կարելի է պնդել, որ Հայաստանում 5-րդ դարից շատ առաջ գոյություն է ունեցել հայերեն գրականություն։

Այդգրականությունը մեհյանների տակ թաղվեց: Նա քրիստոնեություն մեծ զոհերից մեկն է»:

Այստեղ, ինչպես կարելի է տեսնել, ոչ մի խոսք չկա հեթանոսական մատենագրությանը շատ զարգացած լինելու մասին։

Քննադատելով այն մարդկանց, որոնք հայոց վաղ շրջանի մատենագրության բացակայությունը բացատրում են հաճախ կրկնվող պատերազմներով և նշանագրերի բացակայությամբ, Խորենացին համարում է այդ անարդարացի, քանի որ «…զտանին և միջոցք լեալպատերազմացն, և գիր Պարսից և Յունաց, որովք այժմ գիւղից և. գաւառաց, ևս և իւրաքանչիւր տանց աոանձնականութեանց, ևհանուրց հակառակաթեանց և դաշանց այժմ առ մեզ գտանին անբաւ զրուցած մատեանք, մանաւանդ որ ի սեպհական ազատութեանպայազատութիւն»։

Խորենացին, ինչպես տեսնում ենք, նշում է ոչ թե որոշ մատյանների, այլ «անթիւ զրուցած մատեանների» մասին։

Դիոդորոս Սիկիլիացին (մ. թ. ա I դար.) հայանում Է, որ Հայաստանի թագավոր Երվանդը (Օրոնտեսը) Եվմենին ուղարկած նամակը գրածէ եղել ասորերեն:

Այս տեսակետից ուշագրավ Է հունատառ հայերեն մի գրություն, որ պահպանվել Է Երուսաղեմի պատրիարքարանի մատենադարանի N 1297 ձեռագրում։ Այս բնագրում հայոց լեզվի հնչական արժեքներին համապատասխանող այնպիսի տառեր են ստեղծվել, ինչպիսիք չկան հունարենում։ Բերում ենք այղ բնագիրր մեր վերծանությամբ։

Այս գրությունը, որի մասին հանգամանորեն խոսելու ենք ներկա աշխատության «Ծածկագրությունն գլխում առիթ, Է տալիս մտածելու, թե արղյոք այն նախամաշտոցյան շրջանում հունարեն տառերի գործածության ավանդույթ չէ, որ հանգես է գալիս հետագայում մաշտոցյան գրերի ստեղծումից հետո։

Սեզ հայտնի է նաև Եզր կաթողիկոսի թողած արձանագրության մեջ հայկական տառերի հետ միասին հունարեն տառերի գործածությունը, ինչպես և Սամուել Անեցուինքնագիր ձեռագրում, որը գտնվում է Զմմառի ձեռագրական հավաքածուում, հունատառ հայերեն գրությունները և այլն։ Ավելորդ չենք համարում այստեղ բերել Երուսաղեմի պատրիարքարանի մի ձեռագրի հունատառ հայերեն հիշատակագրությունը, որը գրված է 1281 թվականին։

Այստեղ ուշագրավ է աչն, որ հայկական «Ղ» տառը հունարեն տրված է գամմայով, «աւ» հայկական «0» նշանակությամբ գործածված տառանիշը արված է ոչ թե օմիկրոնով, այլ օմեգայով։ Եվ, վերջապես, հայերեն «Յ» տառը տրված է հունական զետտա տառի մի տարբերակով։

Սիսիանի Սյունի վանքի 6—7րդ դարերի հայկական արձանագրություններից մեկի վրա հունատառ հայերեն փորագրված Է հետևյալ արձանագրությունը.

Բոլոր տառերն էլ հունարեն են, բացառությամբ «օ» տառից, որը բացակայում Է հունարենում։ Եթե հունական ազդեցությունից շատ հեռու Սյունյաց լեռնաշխարհում գտնվում Էին մարդիկ, որոնք իրենց հայերեն խոսքը գրի Էին առնում հունարեն տառերով, ապա այդ ավելի սովորական աետք Է լիներՀայաստանի այն երկրամասերում, ուր նկատելի էր հունական ազդեցությունը։

Խորենացու տեղեկությունից հայտնի Է, որ Արշակի ձերբակալությունից հետո, երբ պարսից զորքը մտավ Հայաստան, Մերուժանը հրամայեց վառել Հայաստանում եղած հունարեն ձեռագրերը, որոնք, նրա կարծիքով, հայերին կապում էին հույների հետ: «Եւ զորս միանգամ գիրս գտանէր՝ այրէր, և. հրաման տայր մի ուսանել զդպրութիւն յունարէն, այլ զպարսիկ, և մի ոք իշխեսցէ յոյնխօսել կամ թարգմանել, այնպիսի ինչ պաաճառաւ, զի ամենևին մի, լիցի Հայոց ընդ Յունաց ծանօթութիւն և հաղորդութիւն»

Այսպիսով, եթե մենք հանրագումարի բերելու լինենք վերը հիշված փաստերը, ապա կարող ենք ասել, որ 5րդ դարի հայկական հարուստ մատենագրությունն ամայի անդաստանում չի ստեղծվել, այլ հիմնված է եղել հին հայերեն մշակված գրական լեզվի և անցյալի հարուստ մշակութային ժառանգության վրա: Հեթանոսական Հայաստանում գոյություն է ունեցել հայկական մեհենական գիր և գրականություն. իսկ քրիստոնեությունը Հայաստանում ճանաչվելուց հետո մի դար շարունակ գործ են ածել հունարեն և ասորերեն տառանիշերը։

Ա. Գ. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973, էջ13-26:

aregnapayl.am