Անգլիական այս դիմակի բաղադրատոմսն ամենահեշտն է ու հասանելին, այն պետք է օգտագործել քնելուց առաջ:
Դիմակի առավելությունն այն է, որ համապատասխանում է յուրաքանչյուր տիպի մաշկի, նրբորեն մաքրում, հարթեցնում, սնուցում և խոնավեցնում է մաշկը, լավացնում արյան շրջանառությունը:
Դիմակի պատրաստման համար ձեզանից կպահանջվի 3 բաժակ:
Առաջին բաժակի մեջ կիսով չափ լցնում ենք բուսական յուղ և կիսով չափ՝ վարսակի մանրացրած փաթիլներ:
Երկրորդ բաժակի մեջ լցնում ենք մանր կտրատած խնձոր, 1կիտրոնի հյութ և 1 ճ/գ մեղր:
Երրորդ բաժակի մեջ լցնում ենք կեֆիր կամ 1թ/գ աղով եփված շիճուկ (աղը վերջին պահին ենք ավելացնում, որպեսզի այն չլուծվի):
Այսպիսով, քայլ առաջին.
Առաջին բաժակի պարունակությունը քսում ենք դեմքին, պարանոցին և դեկոլտեի շրջանում, մաշկը 2-3 րոպե թեթևակի մերսում ենք, թողնում քսուքը դեմքին 5 րոպե:
Քայլ երկրորդ.
Առաջին դիմակի վրայից քսում ենք երկրորդ բաժակի պարունակությունը: Մաշկը մերսում ենք 2-3 րոպե և թողնում ևս 5րոպե:
Քայլ երրորդ.
Դեմքը մաքրում ենք 3-րդ բաժակի պարունակության մեջ թաթախած բամբակով կամ բինտով, մատների ծայրերով 2-3 րոպե մերսում մաշկը և թողնում ևս 5 րոպե:
Քայլ չորրորդ.
Հանքային ջրով կամ երիցուկի թուրմով մաքրում ենք դիմակը: Որից հետո քսում ենք գիշերային հասարակ քսուք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը