ԱՄՆ-ում նեյրովիրաբույժների փորձերի արդյունքում հնարավոր է դարձել մասնակիորեն վերականգնել 6 կույր մարդկանց տեսողությունը: Սարքը տեսապատկերներն անմիջապես հաղորդում է ուղեղին. գյուտը հնարավոր է դարձել տեսախցիկի օգնությամբ, որը ամրացված է հատուկ ակնոցին, որն իր հերթին, ազդանշանները հաղորդում է գլխուղեղի դիտակեղևի հատվածում իմպլանտած էլեկտրոդներին:
Նեյրովիրաբույժ, գիտական խմբի ղեկավար Դանել Յոշորի կարծիքով, այս ամենը հնարավոր է դարձել երկար ժամանակ վիզուալ ինֆորմացիայի կոդավորումն ուսումնասիրելու արդյունքում: «Երբ տեսողության մասին եք լսում, միանգամից աչք եք պատկերացնում, սակայն իրականում աշխատանքի մեծ մասը ուղեղն է անում», – ասել է նա:
Նշենք, որ սարքը օգտակար է միայն այն հիվանդների համար, ովքեր տեսողությունը կորցրել են կյանքի ընթացքում: Ի ծնե կույրերի տեսողությունը վերականգնելու համար սարքը պիտանի չէ, քանի որ նման իրավիճակում խնդիրը կապ ունի գլխուղեղի համապատասխան հատվածների լիարժեք զարգացման հետ:
diasporanews.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը