
Հնդկաստանը լուսնի վրա «Վիքրամ» վայրէջքի մոդուլի՝ ծրագրված իջեցումից րոպեներ առաջ կորցրել է կապը սարքի հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության ղեկավար Կայլասավանդիվու Սիվանը:
«Վայրէջքի մոդուլի իջեցումը իրականացվում էր ըստ պլանի: Սարքը նորմալ գործում էր մինչև 2.1 կմ բարձրությունը: Այնուհետև մենք կորցրինք կապը մոդուլի հետ: Այժմ իրականացվում է տվյալների վերլուծություն»,- ասել է նա:
Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության ծրագրով՝ «Վիքրամ»-ը պետք է Լուսնի վրա վայրէջք կատարեր սեպտեմբերի 7-ին՝ տեղի ժամանակով 01:52-ին: