Երկու դասընկերոջ երևակայական հեռախոսազրույց, որն այս անգամ մենախոսություն էր. Պողոսը լուռ էր
Advertisement 1000 x 90

Երկու դասընկերոջ երևակայական հեռախոսազրույց, որն այս անգամ մենախոսություն էր. Պողոսը լուռ էր

Երկու դասընկերոջ երևակայական հեռախոսազրույց, որն այս անգամ մենախոսություն էր. Պողոսը լուռ էր:

– Օտարամոլ պողոսներին հեշտ է ապապողոսացվել:

Կդառնան՝ Պավել, բոլոր հնարավոր տեսակներով. ռուսերեն տանը խոսացողները՝ Պավլիկ, Անտառամիջում ապրողները՝ Պավլե, 3-րդ մասում՝ Պավլուշ:

Անգլոմանիայով տառապողները՝ Paul: Դե, իսկ կլկլան ռաբիս սիրողները, էլի՝ Փոլ, բայց հայեցի՝ Պոլ:

Արդ, ամեն Պողոս իր գլխի ճարը պետք է տեսնի:

Եվ երբ լրանա ժամանակը (…), պողոսները երթ կանեն իրենց բազմանդամ ընտանիքներով:

Ա՛յ, այդ ժամանակ բազում ա-(դրեքհեղանուն)-ացման հասարակական պահանջ կառաջանա:

Ի դեպ, Վահագն, Բաբկեն (թե կարող եք՝ շարունակեք), անունները չեն թարգմանվում:

Գրագետների համար նախանձելի չի լինի:



Նման նյութեր