Էդի Մերֆին 33 տարի անց հանդիպել Է «ոսկե երեխայի» դերակատարի հետ: Այդ մասին հայտնել Է Hollywood Reporter-ը:
Դերասանին լուսանկարել են Hollywood Reporter-ի միջոցառումների կազմակերպման տնօրեն Ժասմին Լ.Ռիտի հետ Տորոնտոյի կինոփառատոնում:
1986 թվականին «Ոսկե երեխա» կինոնկարում նա կատարարել Է փոքրիկ Բուդդայի դերը, որին փրկել Է Էդի Մերֆիի մարմնավորած հերոսը:
«Նա այնքան բարի Էր, որ ես նրան շատ լավ եմ մտապահել, թեեւ վեց տարեկան Էի»,-պատմել Է Ռիտը: Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում Մերֆին ներկայացնում Է «Ինձ կոչում են Դոլեմայթ» ֆիլմը, որում նա մարմնավորել Է դերասան, կատակերգու եւ երաժիշտ Ռուդի Ռեյ Մուրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: