1․ Տուն վերադառնալու ցանկություն չկա
Համատեղ ժամանցի մասին մտքից անգամ դուք հուսահատվում եք կամ նույնիսկ վախենում, մինչդեռ բոլորովին վերջերս սիրելի մարդու կողքին անցկացված յուրաքանչյուր րոպեն ձեզ ոգևորում էր։ Սիրեցյալը ձեզ հիասթափեցրել է, այլեւս հարգանք ու կապվածություն չեք զգում նրա նկատմամբ, քանի որ նա այլեւս չի համապատասխանում այն իդեալական կերպարին, որն ուներ հարաբերությունների սկզբում։
2․ Ուզում եք զբաղվել ինքնակործանմամբ
Նկատի ունենք այն ամենն, ինչ կարող է ազդել օրգանիզմի հոգեկան ու ֆիզիկական վիճակի վրա՝ ծխելը, ոգելից խմիչք կամ նույնիսկ թմրադեղեր օգտագործելը, ահանգստություն ու բարկություն, հակակրանք սեփական անձի հանդեպ, ախորժակի կորուստ, անքնություն ու այլ գործոններ։ Եթե կիրառում եք վարքագծի նման մոդել զուգընկերոջ ներկայությամբ, ու բոլորովին այլ մոդել՝ երբ մենակ եք, ուրեմն հարաբերությունները վերջացնելու ժամանակն է։
3․ Սերն այլեւս ուրախություն չի պատճառում
Նախկինում այն բազմաթիվ դրական զգացմունքներ էր առաջացնում՝ բավականություն, հանգստություն, երջանկություն։ Իսկ հիմա հայտնվել են բարկության, մշտական անհանգստության, վախի, հոգեկան ապրումների, խորը կսկիծի ու անելանելիության զգացումներ։ Դեպրեսիան ձեր մշտական ուղեկիցն է դարձել։ Մինչդեռ բոլորովին վերջերս դուք երջանիկ զույգ էիք։
4․ Այլեւս երկարաժամկետ նպատակներ չկան
Սկսում եք ինքներդ ձեզ խաբել, որ ամեն ինչ ինքնըստինքյան կհարթվի, բավական է ընդամենը մի քանի խոչընդոտ վերացնել՝ մի քիչ նիհարել, երեխաներին կրթություն տալ, իսկ ամուսինն էլ՝ վերջապես բարձր վճարվող աշխատանք գտնի։ Ցավոք, իրական կյանքում ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Խնդիրներն ու փորձությունները հայտնվում են ամբողջ կյանքի ընթացքում, ու դրանք միանգամից լուծել հնարավոր չէ։ Ամեն ինչ չի կարող մեկ ակնթարթում կարգավորվել։ Միայն համառությունն ու կամքը կարող են օգնել առաջ շարժվել՝ հաղթահարելով խոչընդոտները։