Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ տարիներ տեւած եւ մեծ աղմուկ հանած սկանդալից հետո խուսափում է լրագրողներից։ Նա հազվադեպ հանդիպող հարցազրույց է տվել, որում անսպասելի հայտարարություն է արել․ դերասանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։
«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին», – խոստովանել է Արմեն Բորիսովիչը։
83-ամյա դերասանը պատմել է, որ այլեւս չի կարողանում գնալ աշխատանքի, ինչպես նախկինում, նա դժվարանումէ աստիճաններ բարձրանալ։ Այդուհանդերձ նա շարունակում է մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նրա հետ անընդմեջ կապ են հաստատում գործընկերները, որպեսզի քննարկեն այն կամ այն հարցը։ Իսկ մոտ ժամանակներս Ջիգարխանյանը պատրաստվում է անձամբ ներկա գտնվել թատերական պրեմիերաներից մեկին։
Ավելի մանրամասն՝ style.news.am