Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին դատապարտել է իր նախորդ Վլադիմիր Օմելյանի կողմից առաջ քաշած գաղափարը՝ Hyperloop վակուումային գնացքի կառուցման վերաբերյալ, որը նախագծվել է ամերիկացի գործարար Իլոն Մասկի կողմից 2013 թվականին՝ գրում է gazeta.ru-ն:
Կրիկլին խորհուրդ է մոռանալ այդ նախագծի մասին՝ նշելով գաղափարի անհեթեթությունն ու անիրագործելիությունը:
Նրա կարծիքով՝ նման նորարարությունների ներդրման մասին քննարկումների ժամանակ «ավելի հեշտ է հնարել տելեպորտացիայի տեխնոլոգիան»:
Օմելյանը պաշտոնաթողությունից հետո ասել է, որ նման նախաձեռնությամբ ցանկանում էր բարձրացել ուկրաինացիներին «ինքնավստահություն»-ը: