Օքսֆորդի համալսարանի ուսանող հայ երիտասարդը, մասնակցելով EUROP ծրագրին, անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ է իրականացրել. tert.am
Advertisement 1000 x 90

Օքսֆորդի համալսարանի ուսանող հայ երիտասարդը, մասնակցելով EUROP ծրագրին, անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ է իրականացրել. tert.am

Օքսֆորդի համալսարանի ուսանողների համար նախատեսված Ինժեներական հետազոտությունների ծրագիրը (EUROP) ֆինանսավորում է ուսանողներին, որպեսզի նրանք ամառային արձակուրդների ընթացքում գիտնականների հետ իրական հետազոտական նախագծեր իրականացնեն: Ծրագիրը նպատակ ունի օգնել ուսանողներին կարիերայի ձևավորման ընթացքում, նպաստել նրանց աշխատանքի և հմտությունների ձևավորմանը:

Օքսֆորդի համալսարանի ինժեներական գիտությունների բաժնի կայքէջն անդրադարձ է կատարել Ինժեներական հետազոտությունների ծրագրի (EUROP) շրջանակում անօդաչու թռչող սարքերի հետազոտական նախագիծ իրականացրած հայազգի Արեն Կարապետյանին:

Անվճար հիմունքներով Օքսֆորդի համալսարանում սովորող 20-ամյա Արենը ծրագրի շրջանակում իր հետազոտությունն իրականացրել է ավտոմատ կառավարման տեխնիկայի ոլորտում:

«Ավտոմատ կառավարման տեխնիկան յուրահատուկ ճյուղ է»,- հայտնել է Արենը և հավելել, որ Օքսֆորդի համալսարանի հետաքրքիր ու բովանդակալից ծրագրից հետո որոշել է դոկտորականը պաշտպանել հենց այս գծով:

«Նպատակ ունեի պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է նշանակում լինել ուսանող-հետազոտող և որ ամենակարևորն է՝ որպես հետազոտող կատարելագործվել»,- հայտնել է Արենը:

Ամբողջությամբ՝ tert.am