Ինչպես հայտնի է, գեղեցկությունը հզոր ուժ է, և, իհարկե, գեղեցիկ արտաքինի գրավականն առողջ օրգանիզմն է։
Ստորև բերվող մի քանի խորհուրդներ ձեզ կօգնեն գեղեցիկ արտաքին տեսք ունենալ այնպիսի մեթոդներով, որոնք ազդում են անմիջականորեն օրգանիզմի վրա։
Այդ պատճառով էլ այդ մեթոդները շատ էֆեկտիվ են և արդյունք են տալիս արդեն 1 ամիս հետո։ Եվ այսպես՝
- Կտավատի սերմեր
Սննդի մեջ ամեն օր օգտագործիր կտավատի սերմեր, ցանկալի է՝ առավոտյան քաղցած փորին՝ անմիջապես արթնանալուց հետո։
1 ճ/գ-ն բավարար է անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։
Կտավատի սերմերն ուտել՝ վրայից տաք ջուր խմելով և սերմերը լավ ծամելով։
Կարելի է նաև աղալ սրճաղացով և ստացված փոշին ավելացնել վարսակի շիլայի կամ ցանկացած այլ շիլայի մեջ և ուտել օրվա ընթացքում։
Կտավատի սերմերի գաղտնիքն օրգանիզմը մաքրելու մեջ է։ Այն շատ օգտակար է մաշկի համար։ Մաշկը կարճ ժամանակում դառնում է հարթ և ավելի թարմ։
Իր բաղադրության մեջ եղած հագեցած ճարպաթթուների շնորհիվ կտավատը շատ կարևոր է մազերի և եղունգների առողջության համար։
Կտավատը նաև նիհարեցնող հատկություն ունի։
- Եփած բազուկ
Ամեն օր սննդակարգում ընդգրկեք եփած բազուկով աղցան։ Հատկապես համեղ է, երբ բազուկին ավելացնում եք սալորաչիր, ընկույզ և սխտոր։ Վերջում կարող եք համեմել թթվասերով։
Բազուկը հիանալի կերպով մաքրում է արյունը և բարերար ազդեցություն է գործում շատ ներքին օրգանների վրա։ Բազուկը կարգավորում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ինչն էլ մաքուր մաշկ ունենալու գրավականներից է:
- Գլիցերին և Е վիտամին
Յուրաքանչյուր երեկո քնելուց առաջ դեմքիդ քսիր գլիցերինի և Е վիտամինի խառնուրդով դիմակ։
30 գ գլիցերինին հարկավոր է Е վիտամինի 10 պատիճ։
Պատիճների պարունակությունը լցրու գլիցերինի մեջ։ Զանգվածը քսիր լավ մաքրած դեմքին։ Եթե մաշկը մի քիչ կպչուն լինի, ցողիր այն թարմացնող տոնիկով։
Այս հրաշք դիմակը կօգնի հարթեցնել կնճիռները և կթարմացնի մաշկը։
- Ընկուզեղեն
Օրվա ընթացքում կեր ցանկացած տեսակի մոտ 50 գ ընկույզ։
Մազերի և եղունգների առողջության համար սա անփոխարինելի մթերք է։ Դու կնկատես նաև, թե ինչպես է փոխվում քո ամբողջ օրգանիզմի վիճակը։
Բացի նրանից, որ ընկուզեղենն ազդում է արտաքին տեսքի վրա, այն նաև խթանում է ուղեղի աշխատանքը։
- Չոր մանանեխի դիմակ
Պատրաստիր դիմակ մանանեխի փոշու և ձիթապտղի յուղի համադրությամբ։ Քսիր խոնավ մազերիդ, գլուխդ կապիր պոլիէթիլենային տոպրակով և սրբիչով, որպեսզի տաք մնա։
Այս դիմակից հետո մազերը շքեղ տեսք կունենան՝ դառնալով փայլուն և ամուր։
Բացի դրանից, մանանեխը խթանում է մազերի աճը։ Դրանք նկատելիորեն կերկարեն արդեն այս դիմակի 2 շաբաթ օգտագործումից հետո։
- Գուլպաներ քնի համար
Գիշերը քնելիս բնական թելերից՝ բրդից կամ բամբակից, գուլպա հագիր։ Մինչև հագնելը ոտքերիդ կարագ քսիր։ Կարագին կարող ես մի քանի կաթիլ անանուխի եթերայուղ ավելացնել։
Այս պրոցեդուրան 1 ամիս անընդհատ անելուց հետո քո ոտքերը նախանձելի տեսք կունենան։ Ոտքերի մաշկը երեխայի մաշկի նման նուրբ կլինի։
Լավ միջոց է լողափնյա սեզոնին պատրաստվելու համար։
- Ցորենի ածիկի յուղ
Ցորենի ածիկի յուղը երկար, գեղեցիկ թարթիչներ ունենալու գործում լավագույն օգնականն է։
Վերցրու թարթիչաներկի դատարկ սրվակ, լավ լվա այն, խոզանակը՝ նույնպես։ Սրվակի մեջ կաթեցրու ցորենի ածիկի յուղ։ Այն հիմա վաճառվում է դեղատներում։
Ամեն օր յուղը խոզանակով քսիր թարթիչներիդ։
Արդեն 1 ամիս հետո թարթիչներն ավելի խիտ և երկար կլինեն։
Բացի դրանից, ձեր աչքերը թարթիչաներկի երկարատև օգտագործման հետ կապված հոգնածություն չեն զգա։
- Ծովային աղ
Մարմնի հիանալի սկրաբ կարելի է ստանալ ծովային աղի և թթվասերի խառնուրդից։ Թթվասերը կարող է լինել բարձր յուղայնության։
Լոգանք ընդունելուց հետո ամբողջ մարմինդ պատիր այս սկրաբով, ապա լվա տաք ջրով։
Թեփահանող էֆեկտով այս սկրաբի պարբերաբար օգտագործումից հետո մաշկի բոլոր մեռած բջիջները մաքրվում են, և մաշկը դառնում է մետաքսյա։
Թթվասերն աղին թույլ չի տալիս վնասել մաշկային ծածկույթը և սնուցում է մաշկը։
Մի ծուլացիր և այս սկրաբն օգտագործիր ամեն օր։ Այն օգնում է նույնիսկ ցելյուլիտի դեպքում։
Թթվասերի և ծովային աղի խառնուրդը կարելի է պահել սառնարանում։
- Ամարանտի յուղ
Այս կախարդական յուղի միակ թերությունը նրա բարձր գինն է, բայց այն լիովին արդարացված է։
Ամարանտի յուղը քսիր դեմքիդ կնճռոտ հատվածներին, բշտիկներին, սպիներին, այրվածքներին և այլ խնդրահարույց կետերին։
Յուղն ամբողջովին ներծծվում է և մաշկի վրա ունենում վերականգնող ազդեցություն։
Այն իր բաղադրության մեջ ունի մաշկի բնական բաղադրամասի հետ նույնացվող սկվալեն նյութը։
- Անանուխի յուղ
Անանուխի եթերայուղը մազերի համար հիանալի թարմացուցիչ է։
1 լիտր ջրին խառնիր 5 կաթիլ անանուխի եթերայուղ և ամեն անգամ լվանալուց հետո ցայիր այդ հեղուկով մազերդ։
Սա լավ միջոց է ճարպոտ, թեփոտվելուն հակված մազերի համար։
Անանուխի եթերայուղն անգամ գլխացավն է բուժում։
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ