«Միայն խոհանոցում եմ գերազանցում Արևիկին». Արևիկ Ուդումյանի քրոջ նոր նախագծի շնորհանդեսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Միայն խոհանոցում եմ գերազանցում Արևիկին». Արևիկ Ուդումյանի քրոջ նոր նախագծի շնորհանդեսը

Արագ, համեղ և հեշտ պատրաստվող. այսպիսի բաղադրատոմսեր է առաջարկում Հելեն Ուդումյանն իր «Kitchen with Helen» բլոգում: Իր 40 ամյակի օրը Հելենն ընկերներին հրավիրել էր միասին տոնելու օրն ու ազդարարելու նախագծի պաշտոնական մեկնարկը:

«Ես այսօր դառնում եմ 40 տարեկան, սակայն դա այնքան մեծ իրադարձություն չէ, որքան իմ նախագծի՝ «Kitchen with Helen»-ի շնորհանդեսը: Բլոգիս բացումն արել եմ մի քանի ամիս առաջ, սակայն  հիմա հասունացավ պահը, երբ այն պետք էր ավելի մասսայական ներկայացնել»,- BlogNews-ին ասաց Հելենն ու նշեց, որ առայժմ նախագիծը ներկայացնելու է համացանցում, սակայն նշեց, որ արդեն պայմանավորվածություններ ունի այն հեռուստատեսությամբ ևս ներկայացնելու համար:

img_0961-copy

img_0988-copy

img_0995-copy

img_1002-copy

Երեկույթը սկսվեց մնջախաղով: Հելենն իր հյուրերին առաջարկեց իտալական խոհանոցի ուտեստներ: Հյուրերի համար ուտեստներ պատրաստվեցին նաև տեղում:) Երաժշտական մասն ապահովեցին «The band»-ը և «Kitchen records»-ը: ««The band»-ի երաժշտական ոճը շատ լավն է: Պրոֆեսիոնալ են նվագում: Ներկայացնում են այն երաժշտությունը, որն իմ հյուրերի ճաշակին համապատասխան է: Իրենց մենակատարին՝ Կարինե Առուստամյանին էլ շատ եմ սիրում թե՛ որպես երգչուհի, թե՛ որպես մարդ: Այսօր լավ երաժշտություն կապահովի նաև «Kitchen records»-ը: Մեզ միավորեց իրենց անունը:) Որոշել ենք միասին տարբեր նախագծեր անել, սկիզբը դնում ենք ծննդյանս օրը»,- նշեց Հելենը:

img_0878-copy

img_0901-copy

img_0911-copy

img_0928-copy

img_0932-copy

img_0934-copy

img_1011-copy

img_1028-copy

img_1072-copy

img_1077-copy

Հելենը հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի քույրիկն է: Նրանից հետաքրքրվեցինք՝ իրենցից ո՞վ է ավելի վառ փայլում խոհանոցում:) «Միայն խոհանոցում եմ գերազանցում Արևիկին: Խոհանոցում ես եմ, մնացած բոլոր առումներով՝ Արևիկը:) Նա նայում է իմ թողարկումները, տանը պատրաստում այդ ուտեստները և նկարում, ուղարկում: Որպես կին՝ ինձ նկատողություններ է անում:) Օգնում իր խորհուրդներով, ասում է՝ որ ուտեստի համն ինչպես ստացվեց կամ՝ այս պահը չզգացի՝ ինչպես արեցիր: Մարդիկ չեն հասկանա, արագ էր»,- պատմեց Հելենը:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Ամբողջությամբ՝ blognews.am