Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու շաբաթ անց նորընտիր նախագահ Թրամփի կյանքը նմանվել է դժոխքի՝ ամերիկյան մամուլը, հեռուստատեսությունը եւ ամենահայտնի կատարողները կատարյալ պատերազմ են վարում ԱՄՆ 45 նախագահի դեմ: Բացի դա երեք օր առաջ դատարանի որոշմամբ նա տուգանվել է $25 մլն՝
իր անվամբ համալսարանում մեքենայությունների համար: Սա իրոք աննախադեպ իրավիճակ է եւ խաղաղման որեւէ նշան դեռեւս չկա: Դիտեք Ալեք Բոլդուինի երգիծական եւ լուրջ գրոհները Թրամփի դեմ»: