«Այս ֆիլմը, որը հենց Խոակին Ֆենիքսն է ու վերջ, պետք է նայեն առաջին հերթին դերասանները, որպեսզի՝ կամ ձգվեն կամ՝ քցվեն». Անիտա Հախվերդյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այս ֆիլմը, որը հենց Խոակին Ֆենիքսն է ու վերջ, պետք է նայեն առաջին հերթին դերասանները, որպեսզի՝ կամ ձգվեն կամ՝ քցվեն». Անիտա Հախվերդյան

Երկու օրից «Ջոքեր»-ը՝ այս տարվա Վենետիկը հաղթած ֆիլմը, լայն էկրան է դուրս գալու:

Ինչու՞ և հատկապես՝ ու՞մ է պետք նայել այս ֆիլմը: Իզուր չեմ նշում «ում», քանի որ էրեկվա ցուցադրությանը հրավիրված արդի գլամուրը (սոց.ցանցերում հետևորդների քանակով պայմաավորված), որը ծիծաղից փլվում էր՝ նախկան ֆիլմի սկիզբ ցուցադրվող տափակ կոմեդիաների անոնսների տափակագույն հումորներիվ, «Ջոքերց»-ից հետո խաբված ու անտրամադիր էր,ի՛նչ խոսք:

Եվ ուրեմն, պատրա՛ստված հանդիսատես, դու ֆիլմի ընթացքում հաճույք կստանաս քո սիրած մի քանի ֆիլմերի հետ զուգահեռներ զգալով. «Taxi driver» «Birdman» «The house that Jack built»…

Հաճույք է նաև՝ գրած-ջնջած, ազդեցիկ ու իմաստախեղդ տեքստի… բացակայությունը, անգամ կուլմինացիայի՝ Ջոքերի տեսխցիկների առջև մենախոսության պահին, միթե՞ դա՝ սքանչելի չէ:

Դու հաճույք կստանս պարզելուց, թե ոնց է ռեժիսոր Թոդ Ֆիլիփսը իրեն ու ֆիլմի բոլոր ստեղծողներին, երկրորդական դերակատարներին միտումնավոր հետին գիծ ուղարկել, թողնելով Խոակին Ֆենիքս՝ Ջոքերին բաց տարածության մեջ աձին-նա-աձին իր դերի հետ:

Ու Խոակին Ֆենիքսը պայթեցնում է:

Այս ֆիլմը, որը հենց Խոակին Ֆենիքսն է ու վերջ, պետք է նայեն առաջին հերթին դերասանները, որպեսզի՝ կամ ձգվեն կամ՝ քցվեն:

Այս դերով Խոակին Ֆենիքսը նոր նշաձող է առաջ քաշում դերասանի մասնագիտության մեջ: Ինքը իր խաղով ֆիզիկական ցավ է պատճառում նայողին, ռեժսորը գնալով դեպի վերջ խոշորացնում է կադրեը ու Խոակին Ֆենիքսը մտնում է քո մաշկի տակ, անբացատրելի՜ զգացողություն է:

Էլ ի՞նչ ասեմ, որ գնաք նայեք… դե՜, հիմիկվանից բա՞ չիմանաք, ո՞վ է Օսկարի լավագույն դերասան ճանաչվելու:

Անիտա Հախվերդյանի էջից: