Microsoft ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում ներկայացրել Է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը նաեւ կարելի Է կիրառել որպես պլանշետ: Շնորհանդեսը հեռարձակվել Է նրա պաշտոնական կայքով: Սմարթֆոնը նախատեսված Է Android օպերացիոն համակարգի համար:
Նա ունի երկու Էկրան՝ յուրաքանչյուրը 5,6 դյույմ անկյունագծով: Բացված վիճակում սարքը կարելի Է կիրառել որպես պլանշետային համակարգիչ՝ 8,3 դյույմ անկյունագծով Էկրանով: Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում Է գրպանի մեջ: Ինչպես ցուցադրվել Է մամուլի ասուլիսում, երկու Էկրաններն Էլ կարող են միաժամանակ ցուցադրել առանձին հավելվածի աշխատանքը:
Surface Duo-ն մշակելիս որպես Microsoft-ի գործընկեր հանդես Է եկել Google ընկերությունը: Սարքի օգնությամբ կարելի կլինի կիրառել այն հավելվածները, որոնք հասանելի են Google play ցանցային խանութում: Ինչպես պարզաբանել են Microsoft-ի ներկայացուցիչները, սարքը վաճառքում կհայտնվի 2020 թվականին: Դրա մի քանի տեխնիկական բնութագրեր դեռեւս չեն բացահայտվում: Օրինակ, պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ պրոցեսորով Է այն հանդերձվելու, ինչպես նաեւ՝ խցիկ լինելու Է արդյոք դրա հետին պանելին: Wired ամերիկյան մասնագիտացված հանդեսի տվյալներով, Surface Duo-ն կստանա Snapdragon 855 պրոցեսորը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Microsoft teased a new phone at its annual Surface press event. The new device, called the Surface Duo, is foldable with two 5.6-inch displays side by side and works with Android. https://t.co/8gfr8w62US pic.twitter.com/DBYsGQrri3
— CNN (@CNN) October 2, 2019