Ֆրանսիացի կինոռեժիսոր Լյուկ Բեսոնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ բռնաբարության կասկածանքով:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ AFP-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ռեժիսորի նկատմամբ դատական հայց ներկայացրած դերասանուհի Սենդ Վան Ռոյի փաստաբան Ֆրանսուա Սպիները:
9 ամիս տևած հետաքննությունից հետո Փարիզի դատախազությունը 2019թ. փետրվարի 25-ին քրեական գործը կարճելու որոշում էր կայացրել, նշելով, որ բավարար ապացույցներ հայտնաբերել չի հաջողվել: Սակայն դերասանուհին երկրորդ հայցն է ներկայացրել ռեժիսորի դեմ, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը:
Լյուկ Բեսոնն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում: