Կատուները կապվում են իրենց տերերին ոչ պակաս, քան շները, և պահպանում են սերը մարդկանց նկատմամբ մինչև կյանքի վերջ: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի համալսարանի գիտնականները, հայտնում է Current Biology-ն:
Մասնագետները փորձ են անցկացրել երեքից ութ ամսական 79 կատուների և նրանց տերերի հետ: Փորձարկումը կայանում է հետևյալում. կենդանու կապվածության աստիճանը պարզելու համար նրան անծանոթ միջավայրում են տեղավորում: Որոշ ժամանակ անց կատվի մոտ է վերադառնում իր տերը, իսկ գիտնականները ֆիքսում են կենդանու արձագանքը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կատուներն իրենց հանգիստ են զգացել տերերի ներկայությամբ, բայց սկսել են անհանգստություն զգալ, երբ նրանք հեռացել են: Միևնույն ժամանակ, կապվածությունը համարվել է ոչ ամուր, եթե տիրոջ վերադառնալուց հետո սթրեսը չի անցել:
Հետազոտությունների համաձայն՝ կատուների մոտ 65%-ն ուժեղ կապվածություն ունի իր տիրոջ հետ: Շների դեպքում այս ցուցանիշը կազմել է ընդամենը 61%:
Պատրաստեց Անի Գաբուզյանը