Մահացել Է «Ճերմակ օձիք» և «Կրքի անատոմիա» սերիալների դերասանուհի Դայեն Քերոլը
Advertisement 1000 x 90

Մահացել Է «Ճերմակ օձիք» և «Կրքի անատոմիա» սերիալների դերասանուհի Դայեն Քերոլը

84 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Դայեն Քերոլը: Այդ մասին BBC News-ը:

Դերասանուհին պայքարում Էր ուռուցքային հիվանդության դեմ: Նա մահացել Է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: Դայեն Քերոլը «Ջուլյա» սիթկոմի և «Քլոդինը» ֆիլմի գլխավոր դերակատարն Էր, հայտնվել Է «Սիրում եք արդյոք Բրամսին», «Շտապեցրու մայրամուտը» և «Եվայի ապաստարանը» ժապավեններում, ինչպես նաև նկարահանվել Է «Դինաստիա», «Ուրիշ աշխարհ», «Ճերմակ օձիք» և «Կրքի անատոմիա» սերիալներում:

1962 թվականին Քերոլը դարձել Է առաջին սևամորթ ամերիկուհին, որը, որպես լավագույն դերասանուհի, «Թոնի» մրցանակ Է ստացել բրոդվեյյան մյուզիքլում խաղացած դերի համար: 1975 թվականին նա «Օսկար» մրցանակի Էր անվանակարգվել «Քլոդինը» կինոնկարում կատարած դերի համար: