Հանդիսատեսը կոչ է արել բոյկոտել «Ջոկեր» ֆիլմը՝ մանկապիղծի կողմից գրված սաունդթրեքի պատճառով (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հանդիսատեսը կոչ է արել բոյկոտել «Ջոկեր» ֆիլմը՝ մանկապիղծի կողմից գրված սաունդթրեքի պատճառով

Հանդիսատեսը կոչ է արել բոյկոտել Թոդի Ֆիլիպսի նոր «Ջոկեր» ֆիլմը, քանի որ ֆիլմի սաունդթրեքում հնչում է բրիտանացի փոփ երաժիշտ Գերի Գլիտերի երաժշտությունը. վերջինս մեղադրվում է մանկապղծության մեջ:

The Sun-ի հաղորդմամբ՝ խոսքը 1972-ին գրված «Rock & Roll Part 2» երգի մասին է: Նշվում է, որ բանտում գտնվող արտիստը հոնորար կստանա ֆիլմում իր երաժշտության հայտնվելու համար, գրում է Lenta.ru-ն։

Սոցցանցի շատ օգտատերերին վրդովեցրել է այն, որ դատապարտվածը գումար կստանա: Որոշ օգտատերեր առաջարկել են չգնալ կինոթատրոն, մյուսները կոչ են արել միջոցներն ուղարկել Գլիտերի գործողություններից տուժած մարդկանց:

«Ամոթ նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում «Ջոկեր» ֆիլմում Գերի Գլիտերի երաժշտության հայտնվելու համար: Ամոթ: Գումարը պետք է փոխանցվի նրա զոհերին: Բոյկոտ «Ջոկերին», քանի որ ֆիլմի ստեղծողները գումար են տալիս մանկապիղծին: Մի քանի անգամ մտածեք՝ նախքան կինոթատրոն գնալը»,- գրել են օգտատերերը:

Սա առաջին դեպքը չէ, երբ «Ջոկեր»-ը հայտնվում է սկանդալի կենտրոնում: 2012-ին «Խավարի ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի ցուցադրության ժամանակ հրաձգության հետեւանքով սպանվածների ընտանիքները Warner Bros. ստուդիային նամակ են հղել, որում իրենց անհանգստությունն են հայտնել՝ կապված ֆիլմի բովանդակության հետ: Զոհերի հարազատները նշել են, որ աջակցում են խոսքի ազատության իրավունքին, սակայն կարծում են, որ ֆիլմը ռոմանտիզացնում է գլխավոր հերոսին, որը մարդասպան է: Բացի այդ, նրանք ասել են, որ ֆիլմում չափից շատ բռնության տեսարաններ կան:

style.news.am