Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Advertisement 1000 x 90

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Երկու եղբայրներ կալանավորվեցին հավատի համար և վկայե­ցին Քրիստոսին, ապա տանջանքների ենթարկվեցին և գցվեցին բանտ, սակայն նրանք միմյանց հանդեպ սրտմտություն ունեին: Եվ երբ փակ­վեցին բանտի մեջ, նրանցից մեկը ծունկի եկավ մյուսի առջև և ասաց.

«Առավոտյան մենք վախճանվելու ենք. թողնենք մեր թշնամությունն ու նախանձը»:

Իսկ մյուսը չկամեցավ անել այդ: Եվ երկրորդ օրը դարձյալ տարան տանջելու, և նա, որ չթողեց ոխն ու չհաշտվեց եղբոր հետ, առաջին իսկ տանջանքից հաղթվեց և հավատից ընկավ: Իշխանը նրան ասաց. «Ինչո՞ւ երեկ ինձ չլսեցիր և այսքան հարվածների են­թարկվեցիր»:

Իսկ նա պատասխանեց. «Այն պատճառով, որ չհաշտվե­ցի եղբորս հետ և ոխ պահեցի նրա հանդեպ` պակասեցի Աստծո օժան­դակող շնորհից և հավատից ընկա»:

Իսկ այն մյուս եղբայրը, որ հաշ­տությամբ խոնարհվեց, արժանի եղավ արյան վկայության և մահվան՝ հանուն Քրիստոսի: Ահա, ով չի սիրում իր եղբորը և նենգությամբ է ապրում, Աստված հեռացնում է նրանից իր օժանդակության շնորհը:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am