Իրականում ի՞նչ կոշիկով է պարահանդեսի գնացել Մոխրոտը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրականում ի՞նչ կոշիկով է պարահանդեսի գնացել Մոխրոտը

Մոլորություն է, երբ մարդիկ հավատում են, թե Մոխրոտի կոշիկները բյուրեղապակյա են եղել:

Սխալը թարգմանիչներինն է. ֆրանսերենում vair, նշանակում է սկյուռի մորթի: Թարգմանիչները հրամցրել են verre` ապակի, բյուրեղապակի:

Բանն այն է, որ Շառլ Պերրոն իր հեքիաթը ստեղծել է 1697 թ., և նորաոճ էին սկյուռի մորթով կոշիկները: Դրանցով ճեմել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-ի սիրուհի՝ Ֆրանսուազա Սկառոնը: Եվ տրամաբանական է, որ Պերրոն նկատի է ունեցել սկյուռի կոշիկները, ոչ թե բյուրեղապակյա կոշիկները:

Այդուհանդերձ, բյուրեղապակիով ավելի հեքիաթային է:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը