Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքում՝ AMC Burbank կինոթատրոնում «Ջոկեր» ֆիլմի ցուցադրության ընթացքում զենքի գործադրմամբ վեճ է տեղի ունեցել, հայտնում է THR-ը։
Պարզվել է, որ մարդկանցից մեկը գլխի վնասվածք է ստացել։ Նախնական տվյալներով՝ վեճի մասնակիցները կարող էին ապակե շշեր օգտագործել։ Կինոթատրոում չորս հանդիսատես է վիճել։
Ավելի վաղ ամերիկյան մի քանի հանդիսատես Warner Bros.-ի ղեկավարությանը նամակ է ուղարկել, որում քննադատել է ֆիլմը չափազանց դաժանության համար եւ անհանգստություն արտահայտել չարագործների՝ կարեկցանք առաջացնող կերպարի առնչությամբ։ Նրանք ստուդիային խնդրել են վերջ դնել կինոյում բռնության ցուցադրմանը։