
Քեմբրիջի համալսարանի աստղագետները մեր գալակտիկայում հայտնաբերել են գոյացման փուլում գտնվող երիտասարդ աստղ: Այդ մասին հոդվածը հրապարակվել է MNRAS պարբերականում:
Երիտասարդ աստղը, որը Երկրից գտնվում է 11 լուսատարի հեռավորության վրա, արդեն ունի 30 Արեգակի զանգված, և շարունակում է նյութ հավաքել շրջապատող մոլեկուլային ամպից՝ դառնալով ավելի ծանր:
Այդ ծնվող աստղը հաջողվել է հայտնաբերել նրան շրջապատող ամպի ինֆրակարմիր ճառագայթման և նրա ներսում որոշակի մոլեկուլների առկայության շնորհիվ, հայտնում է BBC-ն: