Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում է հայտնի հյուրերին ու հետաքրքիր դրվագները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ջիվան Ավետիսյանը հայտնել է, որ ֆիլմի ստեղծման վրա աշխատել են մոտ 40 ամիս: Նրա խոսքով՝ դժվարություններ շատ են եղել, սակայն ստեղծագործական թիմը ճգնաժամերը հաղթահարել է աշխատանքով:
«Դրախտն այն վայրն է, որտեղ անձն իրեն լիարժեք է զգում: Մարդը կարող է ունենալ ամեն ինչ, բայց թերի զգալ իրեն, բայց և կարող է ունենալ ժառանգություն ստացած մի ընկուզենի ու լիարժեք երջանիկ լինել, ինչպես դրախտում: Յուրաքանչյուրի համար գոյություն ունի դրախտ երկրի վրա, ինձ համար դրախտն Արցախն է, առհասարակ, հայության համար դրախտի դարպասներն Արցախում են: Առաջին հերթին փորձել ենք ստեղծել արվեստի բարձրարժեք գործ: Հիմա պրոդյուսերական միջազգային կազմով թևակոխել ենք նոր փուլ՝ շատ կարևոր շրջան, որն է՝ ֆիլմի տարածումն ամբողջ աշխարհում: Ֆիլմն ունի անհրաժեշտ նախադրյալները միջազգային հարթակներում ցուցադրվելու համար: Մենք հանդիպել ենք Ադրբեջանի կողմից առաջացրած խոչընդոտների, բայց կրկնակի, եռակի անգամ հանդիպել ենք լուսավոր մարդկանց, որոնք աջակցել են մեզ: Ես հավատում եմ, որ ֆիլմը դիտելու են միլիոնավոր մարդիկ»,- նշեց Ջիվանը:
Ամբողջությամբ՝ tert.am.life