Ինչպես են հիշողության պրոցեսները փոխվում տարիքի հետ
Advertisement 1000 x 90

Ինչպես են հիշողության պրոցեսները փոխվում տարիքի հետ

Լոնդոնի Թագավորական քոլեջի և Բաց համալսարանի նոր հետազոտությունը կարող է բացատրել, թե ինչու է հիշողությունը ծերության ժամանակ անհամեմատ պակաս ճկուն, քան երիտասարդ հասակում, տեղեկացնում է MedicalXpress-ը։

Մկների վրա կատարված փորձերի ընթացքում հետազոտողները հայտնաբերել են, որ գոյություն ունեն զգալի տարբերություններ ծերության ժամանակվա և երիտասարդ տարիքի հիշողությունների միջև։ Այդ տարբերությունները բջջային մակարդակում նշանակել են, որ շատ ավելի բարդ է փոխել հիշողությունները ծեր տարիքում։

Հիշողությունները պահվում են ուղեղում նյարդային բջիջների միջև կապերի ամրապնդման միջոցով, որոնք կոչվում են սինապսներ։ Հիշողության կանչը կարող է փոխել այդ միացությունները՝ թույլ տալով թարմացնել հիշողությունը՝ նոր իրավիճակին հարմարվելու համար։ Մինչ այժմ հետազոտողները չգիտեին՝ ազդո՞ւմ է արդյոք հիշողության թարմացման այդ պրոցեսը տարիքի վրա։

Հետազոտողները սովորեցրել են երիտասարդ և տարեց մկներին կատարել առաջադրանքներ հիշողությամբ՝ հայտնաբերելով, որ կենդանիների տարիքը չի ազդում նրանց՝ նոր հիշողություններ ստեղծելու ընդհանուր կարողության վրա։ Բայց, վերլուծելով սինապսները հիշողության առաջադրանքներից առաջ և հետո, հետազոտողները հայտնաբերել են հիմնարար տարբերություններ ծեր և երիտասարդ մկների միջև։

Նոր հիշողություններն ավելի ծեր կենդանիների մոտ, երիտասարդների համեմատ, դրված են եղել միանգամայն այլ մեխանիզմի օգնությամբ։ Բացի այդ, ավելի ծեր մկների մոտ սինապտիկ փոփոխությունները՝ կապված նոր հիշողությունների հետ, շատ ավելի դժվար են կատարվել, քան ավելի երիտասարդ մկների մոտ նկատվող փոփոխությունները։

Հիշողություններ ստեղծելու հիմնական կենսաբանական պրոցեսներն ընդհանուր են բոլոր կաթնասունների համար, ուստի հավանական է, որ հիշողության ձևավորումը մարդկանց մոտ տեղի է ունենում այնպես, ինչպես մկների մոտ։

Առաջատար հետազոտող, պրոֆեսոր Կառլ Փիթեր Գիզը Քինգսի Հոգեբուժության, հոգեբանության և նեյրոկենսաբանության ինստիտուտից՝ նշել է. «Մեր արդյունքները հիմնարար պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են հիշողության պրոցեսները փոխվում տարիքի հետ։ Մենք հայտնաբերել ենք, որ, ի տարբերություն ավելի երիտասարդ մկների, ավելի ծեր մկների հիշողությունները չեն փոխվել։ Հիշողությունների «ամրագրված» բնույթը, որը ձևավորվել է ծեր հասակում, ուղղակիորեն կապված է եղել ալյընտրանքային եղանակի հետ, որով դրվել են հիշողության հիմքերը»։

Մինչև այժմ կարծիք կար, թե ծեր մարդիկ պետք է հիշողության ձևավորման հնարավորություն ունենան այնպես, ինչպես երիտասարդները, ուստի հիշողության հետ կապված խնդիրների հաղթահարումը կհանգեցներ այդ կարողության վերականգնմանը»,- ավելացրել է պրոֆեսոր Գիզը։- «Բայց մեր արդյունքները ցույց են տալիս, որ դա ճիշտ չէ, և որ գոյություն ունի կարևոր կենսաբանական տարբերություն, թե ինչպես են պահվում հիշողությունները ծեր հասակում՝ երիտասարդ հասակի համեմատ»։

med.news.am