Տարեց տարիքում օգտագործվող ածխաջրերի կրճատումը չի լավացնում առողջությունն ու չի երկարացնում կյանքը՝ պարզել են Գերմանիայի Մաքս Պլանկի ինստիտուտի գիտնականները:
MedicalXpress-ի հաղորդմամբ՝ հետազոտության ընթացքում երիտասարդ եւ ծեր մկներին «նստեցրել են» դիետայի: Կրծողները, որոնց սեռական հասունացումից հետո 40 տոկոսով ավելի քիչ սնունդ են տվել, ավելի առողջ են եղել տարեց տարիքում: Սակայն ծեր մկների դեպքում կալորիաների կրճատումը կյանքի տեւողությունը չի փոխել:
Գիտնականների խոսքով՝ օգտագործվող սննդի կրճատումից երկարաժամկետ արդյունքի համար անհրաժեշտ է մինչեւ կյանքի վերջը դիետա պահպանել:
Մասնագետները արդյունքները բացատրում են նրանով, որ ծեր կենդանիների ճարպային հյուսվածքները «հիշողության էֆեկտ» ունեն: Իսկ երիտասարդ տարիքում կրծողների մոտ առողջ քաղցը հանգեցնում է միտոխոնդրիայի քանակի մեծացմանը, սակայն ծեր տարիքում այդ մեխանիզմը չի գործում: