Ճապոնացի գիտնականները կարողացել են վերակենդանացնել մահացած մկնիկի ուղեղը, հայտնում է Korrespondent-ը՝ հղելով արտասահմանյան տեղեկատվամիջոցներին:
Կենսաբանական համակարգերի դինամիկայի հետազոտության Riken կենտրոնի գիտնականների փորձերից հետո հաջողվել է ուղեղը կենդանի պահել 25 օրվա ընթացքում:
Ուսումնասիրություններն իրականացվել են ուղեղի փոքր տարածքի վրա, որը պատասխանատու է կենսաբանական ռիթմերի համար: Գիտնականները մշակել են հատուկ սարք, որը կարող է պահպանել հեղուկի ճնշումը:
Արդյունքը թույլ կտա երկար ժամանակ պահել դոնոր օրգանները և դրանք աճեցնել անհատական բջիջներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը