Թարգմանիչ Զավեն Բոյաջյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Երկամսյա ուշացումով վերջապես ԱՎԱՐՏԵՑԻ Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» վեպի թարգմանությունը, որը տարվա մեծ մասը կլանեց: Էս ընթացքում վերահամոզվեցի. ամեն ինչ հնարավոր է թարգմանել հայերեն, մեր լեզվի հնարավորություններն իրոք ֆանտաստիկ են:
Գիրքը թարգմանելու չափ հանգամանորեն ընթերցելիս նաև վերանայեցի կարծիքս Քիզիի ու նրա վեպի մասին (փաստորեն, թարգմանելը շատ օգտակար բան է, եթե էդքան տանջալի չլինի). Քիզին գրել է ամերիկյան գրականության ամենակարևոր (ու ամենատաղանդավոր) վեպերից մեկը: Դե, էլ չասեմ, թե ինչքան եմ չարչարվել, որ լավ լինի հայերեն: Գոհ եմ ոչ էնքան գործն ավարտելու, ինչքան գիրքը հայերեն ունենալու համար: Մի գլուխ երազում էի օր առաջ թարգմանությունն ավարտելու մասին, բայց շատ տխրեցի, որ գիրքն ավարտվեց. ինձ մենակ թողեց»: