Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրում են ինսուլտի հարյուր հազարավոր դեպքեր, որը վերջին երկու տասնամյակում զգալիորեն «երիտասարդացել Է» կյանքի աճած տեմպի և սթրեսի պատճառով: Այդ հիվանդության դեմ պայքարի Համաշխարհային օրվա, որը նշվում Է հոկտեմբերի 29-ին, նախօրյակին ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները տվել են իրենց գործնական հանձնարարականները, թե ինչպես կանխել և խուսափել հարվածից:
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի (NHS) տվյաներով՝ Միացյալ Թագավորությունում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ արձանագրվում Է ինսուլտի առնվազն մեկ դեպք:
Եթե անցյալ հարյուրամյակի վերջին «ռիսկի գոտում» Էին գտնվում 45 տարեկանից բարձր տղամարդիկ և 55 տարեկանից բարձր կանայք, ապա այժմ ինսուլտ Է հանդիպում 30-ամյա և նույնիսկ 25-ամյա երիտասարդների մոտ: Ինչպես պատմել Է Մեծ Բրիտանիայի Ինսուլտի դեմ պայքարի ասոցիացիայի(Stroke Association) ներկայացուցիչ Քլեր Շաթլուորֆը, ինսուլտի կանխման համար անհրաժեշտ Է հետևել զարկերակային ճնշմանը: «Բարձր ճնշումն ինսուլտի ռիսկի ամենագլխավոր վերահսկելի գործոնն Է»,- ասում Է գործակալության զրուցակցուհին:
Մեծ Բրիտանիայի NHS-ի մասնագետները ինսուլտի կանխման համար խորհուրդ են տալիս պահպանել հավասարակշռված սննդակարգ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և հրաժարվել վնասակար սովորություններից: Անհրաժեշտ Է խուսափել ճարպոտ, տապակած և չափազանց աղի սննդից: Դրա փոխարեն ավելացնել ավելի շատ բանջարեղեն և բջջանյութի հարուստ պարունակությամբ մթերքներ: Նաև խորհուրդ Է տրվում կանոնավոր կերպով կատարել սիրտ-անոթային համակարգն ամրապնդող ֆիզիկական վարժություններ: «Հետազոտությունների համաձայն՝կանոնավոր ֆիզիկական վարժություններն ինսուլտի վտանգը կրճատում են 27 տոկոսով:
Դուք պետք Է 30-րոպեանոց ֆիզիկական ակտիվության ձգտեք շաբաթական հինգ կամ ավելի անգամ»,- հավելել Է Stroke Association-ի ներկայացուցիչը: