Գերլարված իրադարձություններ՝ ուրիշի «անկողնում». «Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գերլարված իրադարձություններ՝ ուրիշի «անկողնում». «Ննջասենյակային զավեշտ» ներկայացման պրեմիերան և հայտնի հյուրերը

Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմը դերասաններ Արա Դեղտրիկյանը, Անահիտ Կիրակոսյանը, Վիլեն Սարգսյանը, Աելիտա Գեւորգյանը, Կարապետ Քարաջյանը, Արթուր Պետրոսյանը, Լաուրա Բաբայանն ու Արեւիկ Ավետիսյանը իսկական «Ննջասենյակային զավեշտի» էին վերածել:  Ներկայացման պրեմիերան կայացավ երեկ՝ հոկտեմբերի 30-ին՝ հանդիսատեսի բուռն արձագանքի եւ ծափահարությունների ներքո:

Գերէմոցիոնալ եւ զավեշտալի այս պիեսի հեինակը Ալան Էյկբորն է, բեմադրիչը՝ Ժիրայր Բաբազյանը, բեմանկարիչ՝ Մերի Արեյան:

Պիեսը չորս տարբեր զույգերի մասին է, որոնք միմյանց հետ ունեն ընդհանուր կապ, բայց տարբեր են իրենց փոխհարաբերություններով, էմոցիաներով եւ տեսակով:

Ամբողջությամբ՝ style.news.am