Խոլեստերինն անհրաժեշտ է ինսուլինի արտադրության համար պատասխանատու ընկալիչի ակտիվացման համար՝ պարզել են Լունդի (Շվեդիա) և Շարջայի (ԱՄԷ) համալսարանների գիտնականները: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Molecular and Cellular Endocrinology ամսագրում:
Մասնագետների խոսքով՝ ինսուլինն արյան մեջ գլուկոզայի մակարդակի հիմնական կարգավորողն է, և դրա ազատման համար առանցքային դեր է խաղում GPR183 ընկալիչը: Նշվում է, որ այն ակտիվանում է, երբ կապվում է լյարդի կողմից արտադրված խոլեստերինի մետաբոլիտներից մեկի հետ:
Հետազոտության ղեկավար Ալբերտ Սալեխիի խոսքով՝ եթե գիտնականներին հաջողվի ակտիվացնել այդ ընկալիչը, ապա հնարավոր կլինի դեղամիջոցների հայտնվելը, որոնք կխթանեն խոլեստերինի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ ինսուլինի արտադրմանը:
Մասնագետների խոսքով՝ հետագայում այդ բացահայտումը կարող է խանգարել ախորժակի մեծացմանը: Խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում արտադրվում է նաև «հատուկ մետաբոլիտ», ինչի հետևանք է ինսուլինի բարձր արտադրությունը: Դա հանգեցնում է քաղցի հայտնվելուն և քաշի կորստին: Հետազոտության նպատակը մետաբոլիտի հետ ընկալիչի կապն արգելափակելու միջոց գտնելն է: