Երգչուհի Սիրուշոն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներին կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումները․
«Կարողանալ ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա, գնահատել մարդկանց, պահերը, շնորհակալ լինել ապրած ամեն րոպեի համար…»։
«Կարողանալ զգալ արևն անձրևի մեջ… չվախենալ թրջվելուց…»։
«Փորձությունները շատ են ու ամեն օր… Կարողանալ ամեն անգամ գտնել ուժ ու ոտքի կանգնել… ու անկախ ամեն ինչից ապրել արդար ու ճիշտ, այնպես, որ միշտ կարողանաս հանգիստ խղճով կյանքի աչքերի մեջ նայել»։