Մաշկի ագրեսիվ քաղցկեղը՝ մելանոման, կարող է աճել մազի ֆոլիկուլներում գտնվող ցողունային բջիջներից՝ պարզել են Նյու Յորքի համալսարանի գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
MedicalXpress-ի հաղորդմամբ՝ հետազոտողները հայտնաբերել են, որ քաղցկեղածին պիգմենտային բջիջները ֆոլիկուլներից ներթափանցում են մաշկի արտաքին շերտ, որտեղ սկսում է մելանոմա զարգանալ:
Չարորակ բջիջները սկսում են բազմանալ էպիդերմիսում, որից հետո ներթափանցում են մաշկի ավելի խորը շերտեր:
Գիտնականների խոսքով՝ այդ հետազոտությունն օգնում է ավելի լավ հասկանալ քաղցկեղի առաջացման պատճառները և հետագայում այդ հիվանդության դեմ պայքարի նոր միջոցներ գտնել: