«Պահանջել եմ, որ գլխիս անձրևանոց պահեն, գրիմի իմ պարագաներն առանձին պահեն». ինչ պայմաններով է Ալեքսանդր Բաբասյանը համաձայնում նկարահանվել. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Պահանջել եմ, որ գլխիս անձրևանոց պահեն, գրիմի իմ պարագաներն առանձին պահեն». ինչ պայմաններով է Ալեքսանդր Բաբասյանը համաձայնում նկարահանվել. tert.am

Արտերկրում լայն տարածում ունի «ռայդեր» ասվածը, որը ներկայացնում է հայտնի մարդու պահանջները որևէ նախագծի կամ միջոցառման մասնակցելիս: Հաճախ «աստղային ռայդերները» զարմացնում են իրենց տարօրինակություններով ու կամակորություններով:

Հայաստանում «ռայդեր» ասվածն ավելի հաճախ տեխնիկական է, չնայած հայ հայտնիներն էլ իրենց կամակորություններն ունեն: Իր նոր խորագրում Tert.am Life-ը կբացահայտի հայ հայտնիների ռայդերներն ու պահանջները, որոնց բավարարման դեպքում միայն նրանք կհամաձայնեն աշխատել:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի պահանջները շատերին, գուցե, տարօրինակ թվան, օրինակ, մի անգամ նա պահանջել է, որպեսզի իր գլխին անձրևանոց պահել՝ նկարահանման վայր հասնելու համար: Վերջինս շեշտում է՝ պահանջներ ներկայացնելուց զատ ինքը միշտ հավուր պատշաճի է ներկայանում նկարահանումներին, իր պահանջներն էլ ինքնանպատակ չեն:

«Մեր պահանջները չի կարելի «ռայդեր» կոչել: Ինքս «ռայդեր» ասվածին առաջին անգամ ծանոթացա, երբ ինձ հրավիրել էին ԱՄՆ՝ վարելու անվանի հայ մարդու ընտանեկան 3 միջոցառում: Ինձ մեյլով ուղարկեցին «ռայդեր», որտեղ նշված էր ընդհուպ պատուհանից բացվող տեսարանը, սրբիչի նախընտրելի գույնը, սպասարկող մեքենան: Ինձ թվում էր՝ մեկնելու եմ ոչ թե առիթ վարելու, այլ հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ tert.am