Գուզեևայի դստեր մոտ ուռուցք է հայտնաբերվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գուզեևայի դստեր մոտ ուռուցք է հայտնաբերվել

Օլգա Բուխարովան՝ դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւայի դուստրը, պատմել է, որ իր մոտ ուռուցք է ախտորոշվել։ Առողջական լուրջ խնդիրների մասին նա հայտնել է Instagram-յան էջում։

«Ուռուցքը զրուցարան է վերդարձել»,- գրել է Օլգան՝ Stories բաժնում հրապարակելով ուլտրաձայնային հետազոտության սենյակում արված լուսանկարը։ Նա նաեւ հայտնել է, որ հնարավոր է՝ երկրորդ վիրահատության անհրաժեշտություն լինի։ Առողջական վիճակի մասին լուրերը շատ են վշտացրել հեռուստահաղորդավարուհու դստերը. Օլգայի խոսքով՝ ինքը միայն վերջերս էր հավատացել, որ կյանքը հարթվում է։

«Այն պահը, երբ մի քանի օր երջանիկ ես եղել, քեզ ոչինչ չի անհանգստացրել, թվում էր, թե կյանքը հարթվում է, եւ քո օրգանիզմը հիշեցնում է, որ դու արժանի չես երջանկության»,- գրել է նա։

Լարիսա Գուզեեւան հաստատել է, որ դստեր մոտ ուռուցք է հայտնաբերվել, բայց հանգստացրել է անհանգստացած երկրպագուներին։ «Լսեք, այն բարորակ է։ Այն հանդիպում է աղջիկների մոտ»,- «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարուհու խոսքերը մեջբերել է Teleprogramma.pro-ն։

style.news.am