Կենսաբան Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքում գրել է.
«Էմորիի և Փրինսթոնի համալսարաններում (հավանաբար նաև ամերիկյան այլ համալսարաններում) կա գիտական խմբի արդյունավետությունը գնահատող մի պարզ բանաձև. որքան ասպիրանտ և postdoc ունես, նույնքան էլ հոդված պետք է տպես մեկ տարվա ընթացքում:
Մեկ ասպիրանտ և postdoc ունեցող իմ լաբորատորիան այս տարի չորս հոդված (Q1 և Q2 ամսագրերում) և մեկ գրքի գլուխ է հեղինակել: Նույքան հոդված ունեինք անցած տարի: Առնվազն այդքան հոդված էլ նախատեսում ենք հաջորդ տարվա համար:
Նման ցուցանիշով ուրիշ լաբորատորիաներ էլ կան: Հիմա, եթե ձեզ հերթական անգամ ասեն, որ հայ գիտնականներն արդյունավետ չեն, էս օրինակը բերեք: Իրականում, պետական համակարգում ավելի արդյունավետ աշխատող ոլորտ չկա: Ուղղակի չկա»: